Քսան տարի անց

243

Ցուցադրություններ


Օգոստոս 30    20:20
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ

Սեպտեմբեր 1    18:45
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ (ԵՐԵՎԱՆ)


Քսան տարի անց
Ֆրանսիա, 2002, 72’
Հայերեն/Անգլերեն/Ֆրանսերեն՝ հայ.անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ժակ Քեբադեան
Պրոդյուսերներ՝ Իվոն Դեյվիս, Ժակ Քեբադեան
Օպերատորներ՝ Ժան-Իվ Էսկոֆյե, Ժակ Քեբադեան
Մոնտաժողներ՝ Իզաբել Ուզունեան, Ժակ Քեբադեան
Հնչյունային ձևավորողներ՝ Լուի Գիմել, Ժակ Քեբադեան, Տիգրան Բոկարա-Քեբադեան
Արտադրող ընկերություններ՝ AGAT FILMS & Cie, L’Association Audiovisuelle Arménienne

 

Այս վավերագրական ֆիլմում, որն ընդգրկում է երեք տասնամյակ՝ 80-ականների խորհրդային Հայաստանում, 90-ականների սկիզբն անկախ Հայաստանում և 2000-ականների սկիզբն ԱՄՆ-ում, ֆրանսահայ կինոռեժիսոր Ժակ Քեբադեանը հետևում է ճակատագրին հայ ընտանիքի, որին առաջին անգամ փաստագրել էր 1984 թվականի «Ի՞նչ եղան իմ ընկերները» ֆիլմում (համահեղինակ՝ Սերժ Ավետիքյան): Տեսնում ենք նրանց փոփոխվող տրամադրությունները, իրենց շուրջ փոփոխվող երկիրը, իսկ ավելի ուշ տեսնում ենք՝ ինչպես են լքում հայրենիքը՝ Առաջին արցախյան պատերազմից հետո հայկական իրականության թոհուբոհից խուսափելով, և տեղափոխվում Միացյալ Նահանգներ։