«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպություն

605

«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպություն

«Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերի 1-ին միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հիմնադրեցին «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը, որը պետական գրանցում ստացավ 2016 թվականի փետրվարի 17-ին: Կազմակերպության նախագահ ընտրվեց Գարեգին Զաքոյանը: «Ֆիլմադարանը» նպատակ ունի աշխուժացնել կինոմթնոլորտը Հայաստանում՝ կազմակերպելով զանազան մշակութային միջոցառումներ և արտադրելով ազգագրական ու մարդաբանական ֆիլմեր: «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնը կազմակերպության գլխավոր նախաձեռնություններից է:
Փետրվարի 26-ին ունեցած ժողովի արդյունքում որոշվեց «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային կինոփառատոնն անցկացնել 2016 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը՝ Երևանում, Ուջանում և Գյումրիում: