Այս վավերագրական ֆիլմում, որն ընդգրկում է երեք տասնամյակ՝ 80-ականների խորհրդային Հայաստանում, 90-ականների սկիզբն անկախ Հայաստանում և 2000-ականների սկիզբն ԱՄՆ-ում, ֆրանսահայ կինոռեժիսոր Ժակ Քեբադեանը հետևում է ճակատագրին հայ ընտանիքի, որին առաջին անգամ փաստագրել էր 1984 թվականի «Ի՞նչ եղան իմ ընկերները» ֆիլմում (համահեղինակ՝ Սերժ Ավետիքյան): Տեսնում ենք նրանց փոփոխվող տրամադրությունները, իրենց շուրջ փոփոխվող երկիրը, իսկ ավելի ուշ տեսնում ենք՝ ինչպես են լքում հայրենիքը՝ Առաջին արցախյան պատերազմից հետո հայկական իրականության թոհուբոհից խուսափելով, և տեղափոխվում Միացյալ Նահանգներ։