Կայացում/Formation

236

Կայացում/Formation

Կայացում/Formation
Հայաստան, 2009, 60’
խոսք չկա

Ռեժիսոր՝ Գրիգոր Հարությունյան
Սցենարի հեղինակներ՝ Վալերի Գասպարյան, Գրիգոր Հարությունյան

Ֆիլմը ներկայացնում է 1988 թվականից մինչև 2008 թվականը հայ ժողովրդի և Հայաստանի անցած ուղին, քաղաքական դեպքերը, այն կարևոր իրադարձությունները, որոնք հեղինակների  կարծիքով այդ երկու տասնամյակում երկրի հաջողությունների ու անհաջողությունների գրավականն են եղել:

Գրիգոր Հարությունյան

Գրիգոր Հարությունյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ Աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ «Երևան» ստուդիայում, իսկ 1988 թվականից՝ որպես ռեժիսոր «Հայկ» ստուդիայում: Դրանից ի վեր նկարահանել է մեկ տասնյակից ավելի վավերագրական ֆիլմ։