Պահուստ/萨瓦流淌的方向

235

Պահուստ/萨瓦流淌的方向

Պահուստ/萨瓦流淌的方向
Չինաստան/Սերբիա, 2021, 93
չինարեն, անգլերեն ու սերբերեն՝ հայ․/անգլ․/չին․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Չեն Դանյան
Պրոդյուսեր՝ Վան Ե
Օպերատոր՝ Կե Դինդին
Մոնտաժող՝ Ֆեն Սի

Հարավսլավիայի վերելքով ու անկումով ծանրաբեռնված ծեր խմբագիրը չի հրաժարվում պետական հրատարակչություններից ու գրախանութներից, որոնք ժամանակին հրաշալի էին, բայց հիմա փլուզման եզրին են: Երիտասարդ համադրողը փորձում է օգտագործել հին հարավսլավական ամենօրյա իրերը՝ բացահայտելու, թե ինչպես է նախկին ապրելակերպն արտահայտվում այսօր: Սա Ոդիսևսի շրջագայությունն է Բելգրադի մշակութային ժառանգության ծառուղիներով: Ճամփորդ չինացի գրողն անցնում է այս վայրերով և տեսնում երկու հերոսների կյանքն օտարի աչքերով: Ֆիլմն արձանագրում է այն, ինչ նա տեսնում է, զգում է ու նաև նրա անձնական ցավը։

Չեն Դանյան

Չեն Դանյանը գրող է Շանհայից, որի գրական աշխատանքները լայնորեն տարածվում և հրատարակվում են աշխարհում։ Ծնվել է Պեկինում և մանուկ հասակում տեղափոխվել Շանհայ։ Նրա տեքստերի առանցքում Շանհայն ու տեղի կանայք են։ Առավել հայտնի է իր կենսագրական եռերգության՝ «Շանհայի հիշատակարան», «Շանհայի արքայադուստր», «Շանհայի գեղեցկություն» գրքերի շնորհիվ։ «Պահուստը» նրա առաջին վավերագրական ֆիլմն է։

Ֆիլմոգրաֆիա
Պահուստ (2021):