Մունք ուրուր օնինք

296

Մունք ուրուր օնինք

Մունք ուրուր օնինք
Հայաստան/Արցախ, 2023, 9
հայերեն՝ անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Մանե Թադևոսյան
Մոնտաժող՝ Մանե Թադևոսյան

Այս կարճամետրաժ վավերագրական ֆիլմը ներկայացնում է կյանքի խճանկարը Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր իրականացվող Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման պայմաններում։ Ֆիլմն ասես սրտառուչ զրույցների անընդհատ փոփոխվող կալեյդոսկոպ լինի, որը բացահայտում է թե՛ հուսահատության ստվերները, թե՛ հույսի փայլերը:

Մանե Թադևոսյան

1995 թվականի նոյեմբերի 28-ին ծնված Մանե Թադևոսյանը սկսնակ հայ կինոռեժիսոր է, ով առաջին մասնագիտությամբ մանկական նյարդաբան է։ 2021 թվականին մասնակցել է «Ֆիլմադարան» ՀԿ-ի կազմակերպած կինոյի հիմունքների աշխատարանին, որի շրջանակում ստեղծել է իր առաջին կարճամետրաժը՝ «Հպումը»։ Նա մեծ հաճույք է ստանում աշխարհի գեղեցկությունը տեսախցիկի օբյեկտիվով արտահայտելուց և կարճ տեսահոլովակներ նկարահանելուց։

Ֆիլմոգրաֆիա
Հպում (2021), Մունք ուրուր օնինք (2023):