Հույսի չսառցակալող նավահանգիստը/Незамерзающий порт надежды

310

Հույսի չսառցակալող նավահանգիստը/Незамерзающий порт надежды

Հույսի չսառցակալող նավահանգիստը/Незамерзающий порт надежды
Ռուսաստան, 2022, 78’
ռուսերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Դարյա Խրենովա
Օպերատորներ՝ Ալեքսանդրա Իվանովա, Ալեքսանդր Կոնովալով, Յանա Կալեդին
Պրոդյուսեր՝ Զառա Յանգուլբիևա
Մոնտաժող՝ Դարյա Խրենովա
Հնչյունավորող՝ Վիկտոր Բրուս
Արտադրող ընկերություն՝ Magic Mountain Studio

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Արկտիկայում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին բազմաթիվ փաստեր Խորհրդային Միության տարիներին երկար ժամանակ կոծկվում էին։ Պատերազմին անպատրաստ ռուսական Հյուսիսի ողջ ողբերգությունը նկարագրված է Հյուսիսային նավատորմի ադմիրալ Գոլովկոյի օրագրերում, որոնք այժմ վերականգնում և հրատարակման է պատրաստում նրա որդին։

Դարյա Խրենովա

1979 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում ծնված Դարյա Խրենովան Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) շրջանավարտ է։ Նա աշխատել է ռուսական հեռուստաալիքներում։ 2018 թվականին դասախոսությունների շարք է վարել ու կինոցուցադրություններ է կազմակերպել Ֆորդհամի համալսարանում (Նյու Յորք), Սմիթ քոլեջում, Մասաչուսեթսի Ամհերսթ համալսարանում, Մաունթ Հոլյոք քոլեջում (Սաութ Հեդլի) և Բոսթոնի սլավոնական ֆորումում։ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության ու Ոչ խաղարկային կինոյի և հեռուստատեսության գիլդիայի անդամ է։ Նաև Մոսկվայի կինոդպրոցի «Նոր վավերագրություն» դասընթացների համակարգողն է։

Ֆիլմոգրաֆիա
Վինչենցո Բիանկիի կախարդական լեռը (2013), Կյանքի գլխավոր ցնծությունը (2014), Բարոնի վերջին արշավանքը (2015), Ո՞վ իմ ամուսինը կդառնա (2015), Արջերի երկիրը (2018), Անտեսանելի հույս (2021), Սարի թագավորը (2022), Հույսի չսառցակալող նավահանգիստը (2022):