Արտիստը

248

Արտիստը

Արտիստը/The Artist
Հայաստան, 2022, 16
հայերեն՝ անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Նանե Պետրոսյան
Օպերատորներ՝ Նանե Պետրոսյան, Էդվարդ Ասատրյան, Արմեն Շահոյան
Մոնտաժող՝ Նանե Պետրոսյան
Արտադրող ընկերություն՝ Հայաստանի հանրային ռադիո

Ֆիլմի կենտրոնում Հայկ Մաթևոսյանն է, ով օպերային երգիչ է, որին, սակայն, վերջին ամիսներին կարելի է ավելի հաճախ ոչ թե բեմի վրա, այլ խրամատում տեսնել։ Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանը նաև ՈՄԱ–ի կամավորներից է, մասնակցել է Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։

Նանե Պետրոսյան

1997 թվականին Հայաստանի Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում ծնված Նանե Պետրոսյանը սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև 2015-ին ընդունվել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում թղթակցել է առցանց պարբերականների։ 2020 թվականից աշխատում է Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրում։ 2022-ին նկարահանված «Արտիստը» վավերագրական ֆիլմը նրա դեբյուտային աշխատանքն է։

Ֆիլմոգրաֆիա
Արտիստը (2022):