Ֆանտասմագորիա/Fantasmagoría

157

Ֆանտասմագորիա/Fantasmagoría

Ֆանտասմագորիա/Fantasmagoría
Չիլի/Շվեյցարիա/Ֆրանսիա, 2022, 14
իսպաներեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով
 

Ռեժիսոր՝ Խուան Ֆրանցիսկո Գոնզալեզ
Սցենարի հեղինակներ՝ Խուան Ֆրանցիսկո Գոնզալեզ, Մարիանա Կամելյո
Օպերատոր՝ Խուան Ֆրանցիսկո Գոնզալեզ
Պրոդյուսեր՝ Խուան Ֆրանցիսկո Գոնզալեզ
Մոնտաժող՝ Խուան Ֆրանցիսկո Գոնզալեզ
Հնչյունավորող՝ Դիեգո Ագուիլար
Արտադրող ընկերություններ՝ Ecran Mobile, DOCLA

Ատակամա անապատի կենտրոնում են գտնվում նիտրատային արդյունաբերության վերջին մնացորդները։ Աշխարհի ամենաչոր վայրում ապրող մարդիկ վկայում են, թե ինչպես է աստիճանաբար մի ամբողջ ոլորտ կործանվում։

Պարգևներ
Ազգային վավերագրական ժյուրիի Հատուկ մրցանակ, Ռենգոյի միջազգային կինոփառատոն, Չիլի, 2022; Լավագույն կարճամետրաժ փորձարարական ֆիլմ, ICARO Կենտրոնական Ամերիկայում միջազգային կինոփառատոն, Գվատեմալա, 2022։

Խուան Ֆրանցիսկո Գոնզալեզ

1989 թվականին Չիլիի Պունտա Արենաս քաղաքում ծնված Խուան Ֆրանցիսկո Գոնզալեզը կինո է ուսանել Կինոյի և հեռուստատեսության միջազգային դպրոցում՝ Կուբայի Սան Անտոնիո դե լոս Բանյոս քաղաքում, և հաճախել է փարիզյան Ատելյե Վարան կինոգործիչների համայնքի կազմակերպած վավերագրական կինոյի դասընթացներին։ Նա համահեղինակել է «Պրոպագանդա» (2014) և «Աստված» (2019) վավերագրությունները, որոնք ներկայացվել և պարգևատրվել են Նիոնի կինոփառատոնում։ 2020 թվականին նա ավարտել է «Մարիա Կ․» կարճամետրաժը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է փարիզյան «Իրականության կինո» փառատոնի մրցույթում և արժանացել է Հանդիսատեսի մրցանակին, իսկ այնուհետ՝ Սանտյագոյի վավերագրական կինոյի միջազգային փառատոնի (FIDOCS) Ժյուրիի հատուկ հիշատակմանը։ Նրա ֆիլմերն ընդգրկվել են Լիսաբոնի, Յամագատայի, Մար դել Պլատայի, Ֆլորենցիայի Ժողովուրդների և բազում այլ կինոփառատոների ծրագրերում։

Ֆիլմոգրաֆիա
Պրոպագանդա (համառեժիսոր, 2014), Աստված (համառեժիսոր, 2019), Մարիա Կ․ (2020), Ֆանտասմագորիա (2020)։