Քոչվոր աղջիկ

177

Քոչվոր աղջիկ

Քոչվոր աղջիկ
Իրան, 2021, 22’
ֆարսի/քրդերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

 

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ռուհոլա Ակբարի
Օպերատոր՝ Որիյա Գոլզարեան
Պրոդյուսերներ՝ Ռուհոլա Ակբարի, Ֆաթեմե Մոհսենի
Մոնտաժող՝ Կամրան Ջահեդի
Հնչյունավորող՝ Հասան Մահդավի, Պեժման Ռաժ
Արտադրող ընկերություններ՝ IRIB/ILAM CENTER

 

«Քոչվոր աղջիկը» պատմում է քոչվորական ցեղերից մեկին պատկանող մի աղջկա մասին, ով չնայած աղջիկների մարզվելն արգելող բոլոր ավանդույթների ու սովորույթների պատճառով առաջացող խոչընդոտներին՝ հաջողություններ է գրանցում քիքբոքսինգում։ Նա փորձում է այլ աղջիկներին համոզել և խրախուսել գալ մարզանքներին քոչվորական «սև վրանում»։

 

Ռուհոլա Ակբարի

1976 թվականին Իլամի մարզում ծնված Ռուհոլա Ակբարին իրանցի կինոռեժիսոր է։ Որպես պրոդյուսեր և ռեժիսոր ստեղծել է բազմաթիվ վավերագրական և խաղարկային ֆիլմեր և արժանացել է մի շարք իրանական և միջազգային կինոփառատոների պարգևներին։

 

Ֆիլմոգրաֆիա
Խաղարկային․ Ես Շիրինն եմ, Կմախք, Տուբերոզներ, Հանայի համար։
Ոչ խաղարկային․ Ջալիլը և Խալիլը, Քոչվոր աղջիկ, Էմիլիան և․․․