Քոլին Ռոսս․ սատանու ուսուցիչը/Колин Росс – Учитель дьявола

315

Քոլին Ռոսս․ սատանու ուսուցիչը/Колин Росс – Учитель дьявола

Քոլին Ռոսս սատանու ուսուցիչը/Колин Росс – Учитель дьявола
Ռուսաստան, 2023, 70
ռուսերեն՝ հայ/անգլ ենթագրերով

Ռեժիսոր՝ Կիրիլ Զախարով
Սցենարի հեղինակ՝ Անդրեյ Շեմյակին
Պրոդյուսեր՝ Աննա Գոլիկովա
Օպերատոր՝ Մարկ Կելիմ
Մոնտաժող՝ Կիրիլ Զախարով
Արտադրող ընկերություն՝ Անդրեյ Շեմյակինի ստուդիա

Այս կինոէսսեն նվիրված է գերմանացի կինովավերագրող Քոլին Ռոսսին, որ ծնվել է 1885 թվականի հունիսի 4-ին և ինքնասպան է եղել 1945 թվականի ապրիլի 29-ին։ Նա լուսավորիչ էր, ճամփորդ, բեղուն գրող և չափազանց հանրաճանաչ լրագրող․ երկար ժամանակ կինոն ընդհանրապես մեր հերոսի տեսադաշտում չէր։ Զգուշորեն ուսումնասիրելով նրա հետքերն ու վերհիշելով նրա կենսագրության ընտրովի փխրուն փաստերը՝ նրա ֆիլմերը, հեղինակները նախևառաջ կփորձեն պատասխանել հետևյալ հարցին՝ ինչո՞ւ է կինոյի պատմության այս իսկապես բացառիկ ֆիգուրի շուրջ արդեն 7 տասնամյակ շարունակ ոչ պաշտոնական լռության դավադրություն հյուսվում։

Կիրիլ Զախարով

Կիրիլ Զախարովը ռեժիսոր է, մոնտաժող և թատրոնի ու կինոյի դերասան։ 1999-2003 թվականներին սովորել է Բելառուսի Արվեստների պետական ակադեմիայում (Լիդյա Մոնակովայի արվեստանոց)։ 2014-2015 թվականներին հաճախել է Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Իրակլի Կվիրիկաձեի և Անդրեյ Դոբրովոլսկու արվեստանոց)։ 2014 թվականից ի վեր ռեժիսոր և մոտնաժող է ռուսաստանյան ՎԳՏՐԿ Կուլտուրա հեռուստաալիքում։ 2019-ից ի վեր դերասանական վարպետություն է դասավանդում ԳԻՏԻՍ-ում (Թատերարվեստի ռուսաստանյան ինստիտուտ)։

Ֆիլմոգրաֆիա
Վլադիմիր (2014), Ճանապարհ դեպի ինքդ քեզ (2014), Տեսարաններ ծովի մոտ (2015), «Սպիտակ գվարդիա»․ վեպի ծնունդը (2019), Քոլին Ռոսս․ սատանու ուսուցիչը (2023):