ՈՒՂԵՐՁ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

159

ՈՒՂԵՐՁ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ԵՎ  ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 Սիրելի բարեկամներ,

Ջերմորեն ողջունում եմ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին փառատոնի մեկնարկի կապակցությամբ:

Փառատոնն իրավամբ ապացուցել է իր կենսունակությունը, դարձել Հայաստանի մարզային մշակութային կյանքի անբաժանելի մասը, հայկական վավերագրությունը օտարազգի արվեստագետներին և կինոգործիչներին ներկայացնելու լավագույն հարթակ։

Միևնույն ժամանակ, «Ծիրանի ծառ» կինոփառատոնը հնարավորություն է ընձեռում հայ կինոսերներին ծանոթանալու համաշխարհային վավերագրությանը, օտարազգի կինոգործիչների աշխատանքներին։

Վստահ եմ, որ այս տարի ևս, երբ մենք նշում ենք Հայ կինոյի 100-ամյակը, փառատոնն իր հագեցած ծրագրով անմոռանալի պահեր կպարգևի բոլոր մասնակիցներին, հետաքրքիր հարթակ դառնալով նոր մտքերի և փորձի փոխանակման համար:

«Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներին մաղթում եմ նորանոր հաջողություններ, մասնակիցներին՝ ստեղծագործական ներշնչումներ և հետաքրքիր մտահղացումներ, իսկ փառատոնի հանդիսատեսին` գեղագիտական վառ տպավորություններ:

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ