Ճայը/Чайка

196

Ճայը/Чайка

Ճայը/Чайка
Ռուսաստան/Հայաստան, 2021, 14
ռուսերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր՝ Արման Այվազյան
Սցենարի հեղինակներ՝ Արման Այվազյան, Անդրեյ Բուտուզով
Օպերատոր՝ Արման Այվազյան
Պրոդյուսեր՝ Արման Այվազյան
Մոնտաժող՝ Արման Այվազյան
Արտադրող ընկերություն՝ ՎԳԻԿ

Սա պատմություն է արվեստագետի մասին, որին վիճակված չէր արվեստագետ դառնալ։ Սա պատմություն է հոր մասին, որը պատմում է որդին։ Սա պատմություն է ծովի և ազատության մասին։

Արման Այվազյան

Ծնվել է 1994-ին Երևանում։ 2016-ին ավարտել է Հայկական մանկավարժական համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետը։ Հետագայում՝ 2022-ին, ավարտել է նաև Կինեմատոգրաֆիայի համառուսաստնյան պետական համալսարանի ոչ խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ Այժմ աշխատում է Հայաստանում որպես վավերագրական ֆիլմերի ռեժիսոր: Նրա աշխատանքները ցուցադրվել են մի շարք կինոփառատոներում, այդ թվում՝ Սևաստոպոլի «Արծաթե ստավրիդ» ԿՓ-ում (2022, լավագույն ռեժիսոր), Ավեցցանոյի ոսկե կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ-ում (2022), Պրահայի միջազգային կինոմրցանակաբաշխությունում և Սանկտ Պետերբուրգի «Պատուհան դեպի Եվրոպա» ԿՓ-ում։

 Ֆիլմոգրաֆիա
Ճայը (2021), Քարեր (2022):