Դեգերումներ օվկիանոսում/Lutajući oceanom

331

Դեգերումներ օվկիանոսում/Lutajući oceanom

Դեգերումներ օվկիանոսում/Lutajući oceanom
Խորվաթիա/Պորտուգալիա, 2022, 77
անգլերեն և խորվաթերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

 

Ռեժիսոր՝ Տոմա Զիդիչ
Օպերատորներ՝ Աուստեյա Լիուպշևիչիուտե, Տոմա Զիդիչ
Պրոդյուսերներ՝ Թերրի Քոստա, Տիագո Կարդոսո, Տոմա Զիդիչ
Մոնտաժող՝ Դորոթեա Սերին
Հնչյունավորողներ՝ Դինիս Էնրիկես, Տիագո Կարդոսո
Արտադրող ընկերություն՝ MiratecArts

 

Փակեք աչքերը և շոշափեք մարմինը։ Ասես մեդիտացիա լինի։ Այս ֆիլմի սյուժեն շատ պարզ է․ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնում գտնվող պորտուգալական կղզեխմբում՝ շրջակա միջավայրի հետ մեր հակասական հարաբերությունների միջոցով, կայանում է մեր ներքին Տիեզերքի հոգևոր հետազոտությունը: Ճանապարհորդությունն ուժգնանում է մշտական շարժումով, որը մղում է մեզ կրկին շահելու բնության վստահությունը:

Պարգևներ
«Դրագան Ռուբեշա» քննադատների մրցանակ, Լիբուրնիայի կինոփառատոն, Խորվաթիա, 2022։

 

Տոմա Զիդիչ

1988 թվականին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ծնված Տոմա Զիդիչը կինոգործիչ է, ով 17 տարվա փորձառություն ունի, ու նաև կինոդասընթացներ է վարում երեխաների համար։ Տոման հեղինակել է կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր, երաժշտական տեսահոլովակներ, ինչպես նաև թատերական ռեժիսոր է եղել։ Սվետի Իվան Զելինա քաղաքում 2014-2022 թվականներին կազմակերպված «Շեղումներ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիրն էր։ Նաև Kinoklub Zagreb-ի մասնակից է, անդամակցում է Խորվաթական սցենարիստների և դրամատուրգների գիլդիային, ինչպես նաև Նյու Յորքում Կինոգործիչների կոոպերատիվին։

Ֆիլմոգրաֆիա
Վերջին շունչը (2005), Խնդրաշատ Վերդեր (կարճամետրաժ, 2007), Հարված (կարճամետրաժ, 2009), Կարուսել (2011), Վազորդը (համառեժիսոր Պետեր Չերովշեկի ու Նատաշա Չիչայի հետ, 2014), Արտացոլանքներ (2015), Որոնող (2016), Դեգերումներ օվկիանոսում (2022):