Աքերոն/Aqueronte

510

Աքերոն/Aqueronte

Աքերոն/Aqueronte
Իսպանիա, 2023, 26
իսպաներեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մանուել Մունյոզ Ռիվաս
Օպերատորներ՝ Մաուրո Էրսե, Մանուել Մունյոզ Ռիվաս
Պրոդյուսեր՝ Մանուել Մունյոզ Ռիվաս
Մոնտաժող՝ Մանուել Մունյոզ Ռիվաս

Լաստանավի վրա մի քանի ուղևոր հատում է գետը մեկ ափից մյուսը։ Նրանցից ոմանք տոգորվում են լռությամբ և ուսումնասիրում անծանոթ նավակիցներին կամ մտորում բացվող տեսարանների շուրջ։ Ոմանք զրուցում են, թերևս որպեսզի աշխուժացնեն ճամփորդությունն ու ժամանակ սպանեն։ Ջրային ուղևորությունն ասես երկարաձգվում է, նշանակետը՝ հեռանում, և տարածությունն անորոշ է դառնում։ Միակ հստակ բանը թերևս հենց շարժումն է։

Մանուել Մունյոզ Ռիվաս

Մանուել Մունյոզ Ռիվասն իսպանացի կինոգործիչ է։ Իր անձնական կինոնախագծերից զատ՝ գործընկերների հետ սցենարներ է համահեղինակում և մոնտաժում է նրանց ֆիլմերը։ Նրա առաջին խաղարկային ֆիլմը՝ «Ծովը հեռվից մեզ է նայում», առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինալեի «Ֆորում» բաժնում, այնուհետ՝ բազում այլ կինոփառատոներում։ Նրա կարճամետրաժ «Քամու հետ» կինոնկարի պրեմիերան կայացել է Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում։

Ֆիլմոգրաֆիա
Արահետ (2008), Քամու հետ (2009), Թռչուն (2014), Ծովը հեռվից մեզ է նայում (2017), Աքերոն (2023)։