Աշխարհումս

190

Աշխարհումս

Աշխարհումս
Հայաստանի ԽՍՀ, 1989, 10’
խոսք չկա

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ռուբեն Գևորգյանց
Օպերատոր՝ Յուրի Բաբախանյան
Արտադրող ընկերություն՝ ՎՖՀՍ (Վավերագրական ֆիլմերի հայկական ստուդիա)

Կինոէսսե, որ պատկերում է մի քանի ակնթարթ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին տասնամյակից՝ 1978-ին բանտից ազատումից մինչև մահը։

Ռուբեն Գևորգյանց

Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին կինոռեժիսոր Ստեփան Կևորկովի ընտանիքում: 1962-1964թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայում կինոմեխանիկի օգնական և ռեժիսորի օգնական՝ հայկական հեռուստատեսությունում: 1969-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը (Վ. Աճեմյանի արվեստանոց): 1969-1971 թվականներին «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ռեժիսոր է եղել: 1971-ից աշխատել է Հայաստանի քրոնիկալ-վավերագրական ֆիլմերի ստուդիայում (այսօր՝ «Հայկ» կինոստուդիա): 1968-ին նկարահանել է իր առաջին վավերագրական՝ «Ներսիսյանցիները», 1977-ին՝ առաջին խաղարկային կարճամետրաժ՝ «Վերադարձի ճամփան» և 1983-ին՝ առաջին խաղարկային լիամետրաժ՝ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» կինոնկարները: 1982-ից «Հայֆիլմի» վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարն էր, իսկ 1989-ից՝ այդ միավորման հիման վրա ստեղծված «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու խորհրդի նախագահը: 2004-2017 թվականներին եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ: Հայաստանի ժողովրդական արտիստ է: Գևորգյանցի ֆիլմերը բազմիցս արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների: Մահացել է 2017 թվականին։