Տիկին Իրանի ամուսինը

193

Տիկին Իրանի ամուսինը

Տիկին Իրանի ամուսինը
Իրան, 2023, 27
պարսկերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մարջան Խոսրավի
Օպերատոր՝ Մահդի Ազադի
Պրոդյուսեր՝ Միլադ Խոսրավի
Մոնտաժող՝ Լողման Սաոխանավար
Կոմպոզիտոր՝ Մեհդի Խոսրավի
Հնչյունավորող՝ Արաշ Ղասեմի
Արտադրող ընկերություն՝ Seven Springs Pictures

Սեռական ապարտեիդ է տիրում Իրանում ընտանեկան և աշխատանքային հարաբերությունների այս հետազոտության մեջ: Սուլթան Մոհամմադի թագավորությունը լեռան վրա է, և այն ներառում է երկու կանանց՝ Իրանին և Սառային, իրենց 11 երեխաներին, և նրա ոչխարների հոտը: Ինչպես բոլոր գահակալները՝ նա էլ ձգտում է պահպանել իր իշխանությունը և ունեցվածքը, սակայն իր հեղինակությունը և ուժը պահպանելու պարտականությունը հիմնականում նրա կանանց ուսերին է։ Իր տարածքներն ընդլայնելու համար նա մտադիր է երրորդ անգամ ամուսնանալ։

Պարգևներ
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, HotDocs, Տորոնտո, Կանադա, 2023։

Մարջան Խոսրավի

Մարջան Խոսրավին երիտասարդ իրանուհի կինոռեժիսոր է, ով կինո և մեդիաարվեստ է ուսանել։ Տարիներ շարունակ գրելուց, ուսանելուց, կինոարտադրության մեջ աշխատելուց և IDFA-ի մրցանակիր «Աշո» և այլ ֆիլմերում ռեժիսորի օգնական լինելուց հետո 2018 թվականին վերջապես նկարահանեց իր առաջին կարճամետրաժ վավերագրությունը՝ «Արյան գինը», որը գնահատանքի արժանացավ ազգային մի շարք փառատոներում, ինչպես օրինակ՝ Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում և «Սինեմա վերիտե» վավերագրական ֆիլմերի փառատոնում։ Մարջանը սովորաբար անդրադառնում է կանանց իրավունքների և երեխաների խնդիրների թեմաներին, և նրա ֆիլմերի կենտրոնում սեռական հավասարությունն ու կանանց սոցիալական հարցերն են։

Ֆիլմոգրաֆիա
Արյան գինը (2018), Ձյունոտ մայրիկ (2019), Ձյունը կանչում է (2019), Վադիյար (2020), Ձիու երազը (2021), Տիկին Իրանի ամուսինը (2023):