Դարաշրջանի կինոլեզուն. Մարլեն Խուցիև/Киноязык эпохи: Марлен Хуциев

376

Դարաշրջանի կինոլեզուն. Մարլեն Խուցիև/Киноязык эпохи: Марлен Хуциев

Դարաշրջանի կինոլեզուն․ Մարլեն Խուցիև/Киноязык эпохи: Марлен Хуциев
Ռուսաստան, 2023, 50
ռուսերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր՝ Անդրեյ Իստրատով
Օպերատոր՝ Ալեքսեյ Օրլով
Մոնտաժողներ՝ Անդրեյ Իստրատով, Նիկոլայ Իստրատով
Հնչյունավորող՝ Նիկոլայ Իստրատով

Վավերագրական այս ֆիլմը ստեղծվել է խորհրդային կինոյի դասական Մարլեն Խուցիևի գալիք հարյուրամյակի առթիվ։ Այն լույս է սփռում վարպետի կյանքի, աշխատանքի ու երազանքների վրա՝ սևեռելով հանդիսատեսի ուշադրությունը Մարլեն Խուցիևի բացառիկ ոճի՝ նրա կինոլեզվի վրա։ Եվ հենց կինոլեզվի միջոցով հեղինակները ջանում են ցույց տալ ռեժիսորի ինքնությունը։ Ի հակառակ բազում այլ կենսագրական ֆիլմերի՝ տվյալ դեպքում սյուժեի հիմքը ոչ թե կենսապատումն է, այլ սպեցիֆիկ կինոարտահայտչականության և հետևաբար Խուցիևի աշխատանքներում առկա զանազան գաղափարների որոնումներն ու վերլուծությունը։

Անդրեյ Իստրատով

1965 թվականի հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում ծնված Անդրեյ Իստրատովն ավարտել է Մոսկվայի ռադիոմեխանիկայի ուսումնարանը։ 1993-ին ավարտել է Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժինը։

Ֆիլմոգրաֆիա
Տղաներն ուզում են բանակում ծառայել (1987), Օրորոցային (խաղարկային, 1993), Կատակ․ ծիծաղի բաղադրատոմս (2001-2003), Շքանշան ծիծաղի համար (2002), Անցած երկրի շքանշանները (2002), Համամիութենական նշանակության Բաբա Յագա (2003), Համր կինոյի լեգենդները (2003-2004), Երազանքների գործարան (2004), Համաշխարհային կինոյի լեգենդները (2004-2015), Եվգենի Մարգոլիտի ժողովածուն (2010-2015), Կինոյի լեգենդերը (2016-2018), Պայթյունի տեսությունը (2018), Մեկ տիեզերքի պատմություն (2019), Կատարյալ ձև․ ֆրակտալների գիտությունը (2020), Երկիր․ վերին կետ (2021), Տիեզերական թռիչք․ առաքելություն դեպի Մարս (2021), Աստղային օրագրեր․ հաղթահարման քրոնիկոն (2021), ԴՖԿՍ․ մեկնարկային կետ (4 ֆիլմ, 2022), Կինոռեժիսոր Յուլի Ֆայթ․ տրամվայ դեպի մեկ այլ քաղաք (2022), Տիեզերական թռիչք․ Յուպիտերի ձգողականությունը (2022), Տիեզերական թռիչք․ դեպի արև (2022), Դարաշրջանի կինոլեզուն․ Մարլեն Խուցիև (2023):