Անվախ/Senza Paura

255

Անվախ/Senza Paura

Անվախ/Senza Paura
Բրազիլիա/Իտալիա/Իսպանիա/Ֆրանսիա, 2023, 77
պորտուգալերեն և իտալերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Լուչանո Տորելո
Օպերատորներ՝ Լուչանո Տորելո, Պինո Մայորանո
Արտադրող ընկերություն՝ MAD SRLS

12-ամյա Պիեռֆրանչեսկոն ապրում է Ժերիկոակոարայում և քայթսըրֆինգի ծագող աստղ է։ Շուրջ մեկ տասնամյակ շարունակ նկարահանված այս ֆիլմը պատկերում է նրա մանկությունը՝ այն օրվանից, երբ նա առաջին անգամ ջուր է մտնում 3 տարեկանում, մինչև 11 տարեկանը, երբ պատրաստվում է մրցել աշխարհի առաջնությունում, որին մասնակցելու համար պետք է ճամփորդի Բրազիլիայով, Իտալիայով, Իսպանիայով և Ֆրանսիայով հոր հետ, ով նաև նրա մարզիչն է։ Նրա խիզախությունը կառերեսվի նրա վախերին։

Լուչանո Տորելո

Լուչանո Տորելոն պրոդյուսեր և ռեժիսոր է, ով հիմնականում վավերագրական ֆիլմեր է նկարահանում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սոցիալական ու մշակութային փոփոխություններով պայմանավորված մարդասիրական խնդիրներին։ Նա պատկերային պատմասացություն է դասավանդում Ֆոջջայի համալսարանում, իսկ ITS Apulia Digital Maker-ում՝ տեսամոնտաժ։ Լուչանոն նաև «Mònde – արահետների կինոփառատոն»-ի գեղարվեստական ղեկավարն է: «Անվախ» վավերագրությունը նրա նոր ռեժիսորական աշխատանքն է։

Ֆիլմոգրաֆիա
Իմ կողքին (2014), Ես և Մանֆրեդին (2015), Կոլիբրի (2016), Էրմա (2016), Ամինա (2018), Հավակնոտ մտապատկեր (2018), Ներքին լույսը (2020), Մայրիկ (2022), Անվախ (2023)։