Վիգեն Ավետիս

572

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը ծնվել է 1968 թվականի հունվարի 25-ին Երևան քաղաքում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, Պոզնանի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաներում: 1998-ից ապրում և ստեղծագործում է Ֆլորենցիայում: 2008-ից «40 ֆլորենտացիներ» միության անդամ է, 2009-ից՝ Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ: 2006 թվականին դասավանդել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, 2007-ից՝ Պալլացո Սպինելլիի արվեստի և վերականգնման ինստիտուտում: Դոցենտ է: «Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան արձանախմբի հեղինակն է: Արժանացել է 2008 թվականին Արաբկիրի, 2018 թվականին Ապարանի և 2022 թվականին Կավրիլիայի «Պատվավոր քաղաքացի» կոչումներին: Հայաստանի Մշակույթի նախարարաության կողմից պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» շքանշանով, Իտալիայի թագավոր Վիտտորիո Էմանուելի Արծաթե շքանշանով։ 2014 թվականին արժանացել է Ֆլորենցիայի “Fiorino D’Oro” 1֊ին մրցանակին՝ որպես լավագույն քանդակագործ։ Վիգեն Ավետիսը կազմակերպել է քանդակագործության բազմաթիվ միջազգային փառատոներ: Նրա քանդակները զարդարում են աշխարհի ամենատարբեր քաղաքները, ցուցասրահներն ու մասնավոր հավաքածուները։