Էլահե Նոբախտ

219

Էլահե Նոբախտը միջազգային կինոպրոդյուսեր ու դիստրիբյուտոր է Իրանից, որն 2022 թվականին արժանացել է Կաննի կինոշուկայի ներկայացուցիչների կողմից Տալլինի «Սև գիշերներ» կինոփառատոնի Համարտադրական շուկայում ամենախոստումնալից երիտասարդ պրոդյուսերներին տրվող մրցանակին։ Նա Eli Image միջազգային արտադրական և դիստրիբյուտորական ընկերության հիմնադիր տնօրենն է, ինչպես նաև Իրանի պրոդյուսերների ասոցիացիայի և Իրանի վավերագրական կինոյի պրոդյուսերների ասոցիացիայի ակտիվ անդամ է։ Նա եղել է բազմաթիվ կինոփառատոնների ժյուրիի անդամ, իսկ նրա արտադրած կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերը ցուցադրվել են ավելի քան 65 միջազգային կինոփառատոններում, որոնցից են Բեռլինալեն, Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնը (IDFA),  ZagrebDox-ը, HotDocs-ը և այլն։ Նոբախտը նաև «Որոնելով Ֆարիդեին» ֆիլմի դիստրիբյուտորն էր, որը 2020 թվականին Իրանի պաշտոնական հայտն էր Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը։