Սահմանը մեր ներսում

507

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 06   20:00

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Սահմանը մեր ներսում
Շվեդիա/Հայաստան, 2025, 22’
հայերեն՝ անգլ. ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ The Border Within Us
Ռեժիսոր՝ Կնուտե Վեսթեր
Օպերատոր՝ Կնուտե Վեսթեր
Պրոդյուսերներ՝ Անդրեաս Էմանուելսոն, Տոնի Էստերհոլմ, Վահան Խաչատրյան, Կատյա Հյարկյոնեն
Մոնտաժող՝ Եսպեր Օսմունդ, Կնուտե Վեսթեր
Հնչյունավորողներ՝ Կնուտե Վեսթեր, Միկայել Բրոդին
Տեղային թարգմանիչ՝ Գրետա Հարությունյան
Արտադրող ընկերություններ՝ Iris Film, Filmpool Nord, Filmadaran NGO

Արևելյան Հայաստանում նոր սահմանով ճամփորդությունը վերածվում է մարդու ներաշխարհով ուղևորության։ Մարդիկ փորձում են հեղինակին ցույց տալ սահմանը և կիսվում են պատմություններով առ այն, թե ինչպես է սահմանն ազդում իրենց կյանքի վրա։ Նրանք երգում են մյուս կողմի հողի մասին ու սգում կորուստները։ Սա երբևէ այն վայրն էր, որտեղ տարբեր խմբերի մարդիկ ապրում էին միասին, բայց պատերազմներն ու հարկադիր տեղափոխությունները «մենք»-ը վերածել են «մենք և նրանք»-ի։ Սահմանը շատ իրական է ու անհնար է հատել։ Բայց այն նաև աբստրակտ և անտեսանելի է բնապատկերներում։ Որտե՞ղ է այն։ Գուցե մեր ներսո՞ւմ։

«Սահմանը մեր ներսում» ֆիլմը ստեղծվել է Կնուտե Վեսթերի մտահղացմամբ «Ծիրան ծառ» ՄԿՓ 2022-ին նրա այցելության ժամանակ, և կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայանում է «Ծիրանի ծառ» ՄԿՓ 2025-ին։

 

Կնուտե Վեսթեր

1977 թվականին ծնված Կնուտե Վեսթերն ուսում է ստացել Ումեայի գեղանկարչության ակադեմիայում։ 2003 թվականից ի վեր ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում։ Նրա դեբյուտային «Gzim Rewind» (2012) վավերագրական ֆիլմին հետևեց «Լուսաբացն անանուն քաղաքում» կարճամետրաժը, որը 2014 թվականի Տեմպո կինոփառատոնում ճանաչվեց Լավագույն շվեդական կարճամետրաժ ֆիլմ։ 2016-ին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում (IDFA) տեղի ունեցավ նրա «Ապօրինածինը» վավերագրության պրեմիերան։ 2019-ին Թեհրանի «Ազադ» պատկերասրահում կայացավ նրա ցուցահանդեսը, իսկ նրա կարճամետրաժ «Որտեղով է անցնում սահմանը» ֆիլմն այժմ ցուցադրվում է Ստոկհոլմի Ժամանակակից արվեստի թանգարանում։

Ֆիլմոգրաֆիա

Gzim Rewind (2012), Լուսաբացն անանուն քաղաքում (2014), Ապօրինածինը (2016), Որտեղով է անցնում սահմանը (2019), Դեմքս ցույց չտաս (2021), Սահմանը մեր ներսում (2025):