
Ցուցադրություններ
Սեպտեմբեր 01 20:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Ճպուռ
Հայաստան, 2024, 8’
երկխոսություն չկա
Ռեժիսոր՝ Արման Այվազյան
Սցենարի հեղինակներ՝ Նարեկ Խաչատրյան, Արման Այվազյան
Օպերատոր՝ Արման Այվազյան
Պրոդյուսերներ՝ Արման Այվազյան, Հայկ Օրդյան
Կոմպոզիտոր՝ Նատալիա Յանինցկայա
Մոնտաժող՝ Նարեկ Խաչատրյան
Հնչյունավորող՝ Արմեն Պապյան
Արտադրող ընկերություն՝ Order Film Production
Ֆիլմը ծավալվում է աշխարհում, որտեղ յուրաքանչյուր բնական տարր ունի իր ոգին։ Հիմնական կերպարներն են ճպուռն ու սարդը։ Ընկնելով սարդի ծուղակը՝ ճպուռը մահանում է, և աշխարհը խորասուզվում է մթության մեջ։

Արման Այվազյան
Ծնվել է 1994-ին Երևանում։ 2016-ին ավարտել է Հայկական մանկավարժական համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետը։ Հետագայում՝ 2022-ին, ավարտել է նաև Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ոչ խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ Այժմ աշխատում է Հայաստանում որպես վավերագրական ֆիլմերի ռեժիսոր: Նրա գործերը ցուցադրվել են մի շարք կինոփառատոներում, այդ թվում՝ Սևաստոպոլի «Արծաթե ստավրիդ» ԿՓ-ում (2022, լավագույն ռեժիսոր), Ավեցցանոյի կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ-ում (2022), Պրահայի միջազգային կինոմրցանակաբաշխության շրջանակում և Սանկտ Պետերբուրգի «Պատուհան դեպի Եվրոպա» ԿՓ-ում։
Ֆիլմացանկ
Ճայը (2021), Քար (2022), Ճպուռ (2024):