Կտավ․ Էդուարդ Խարազյան

483

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 03   15:00

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


Կտավ․ Էդուարդ Խարազյան
Հայաստան, 2016, 35՛
հայերեն

Գեղարվեստական ղեկավար՝ Մեսրոպ Մովսիսյան
Ֆիլմի հեղինակներ՝ Ռուզաննա Մկրտչյան, Սերգեյ Խուրդոյան, Սևակ Մեսրոպյան, Եսայի Պետրոսյան

Այս ֆիլմը հայ նկարիչ Էդուարդ Խարազյանի դիմանկարն է, որը հյուսվում է իր իսկ մենախոսության հիման վրա։

Մեսրոպ Մովսիսյան

Մեսրոպ Մովսիսյանը հայ լրագրող, վավերագրող և հեռուստատեսային պրոդյուսեր է։ 1991 թվականից ի վեր անկախ հայկական Ա1+ հեռուստաընկերության հիմնադիրն ու նախագահն է, որը 2002-ին փակվել է, բայց մինչ օրս շարունակում է իր լրատվական գործունեությունը առցանց ձևաչափով։ 1969-ից մինչև 1992 թ․ Մովսիսյանն աշխատել է Հայկական ԽՍՀ պետական հեռուստատեսությունում։ Որպես ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար՝ մասնակցել և ղեկավարել է բազմաթիվ վավերագրական ֆիլմերի ստեղծումը։