Home Փառատոն 2025 Արտամրցութային ծրագիր 2025 Կորցված, գտնված, թաքնված

Կորցված, գտնված, թաքնված

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 01   15:00

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ

Փակ դիտում փառատոնի միջազգային հյուրերի, կինոքննադատների և մամուլի ներկայացուցիչների համար։


Կորցված, գտնված, թաքնված
Լեհաստան/Հայաստան, 2025, 58՛
լեհերեն/անգլերեն/հայերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր՝ Վահրամ Մխիթարյան
Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդրա Մայջինսկա, Վահրամ Մխիթարյան
Օպերատոր՝ Վահրամ Մխիթարյան
Պրոդյուսերներ՝ Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա, Ծովինար Սողոմոնյան
Մոնտաժող՝ Սլավոմիր Վիտեկ
Հնչյունավորող՝ Կատաժինա Ֆիգատ
Երաժշտության հեղինակ՝ Արսեն Բաբաջանյան
Արտադրող ընկերություն՝ «Կաթնեղբայր» հիմնադրամ

Փակ դիտում փառատոնի միջազգային հյուրերի, կինոքննադատների և մամուլի ներկայացուցիչների համար։

Ֆիլմը բացահայտում է միջնադարյան հայկական ձեռագրի՝ Սկևռայի ավետարանի զարմանալի ճանապարհը՝ սկսած Կիլիկիայի հայկական թագավորության ափերից մինչև ժամանակակից Լեհաստան։ Այն պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռագրի կորստի և XX դ. վերջին նրա գրեթե պատահական հայտնաբերման և կրկին անհետացման մասին։ Սկևռայի ավետարանի ճակատագիրը միաժամանակ հանդիսանում է Լեհաստանի հայկական համայնքի պատմությունը, ինչը ձեռագրի ուղին դարձնում ավելի քան խորհրդանշական։ Ֆիլմի հեղինակները փնտրում և գտնում են ձեռագրի ճանապարհին հայտնված վկաներին՝ նրանց, ովքեր առանցքային դեր են խաղացել նրա հայտնաբերման և փրկության գործում, և որոնց կյանքում էլ այս բացառիկ ձեռագիրը թողել է իր անջնջելի հետքը։

Վահրամ Մխիթարյան

1977 թվականին Երևանում ծնված Վահրամ Մխիթարյանը կինոռեժիսոր է, օպերատոր, սցենարիստ, պրոդյուսեր և լուսանըկարիչ։ 2001-ին ավարտել է Խ. Աբովյանի անվ. Հայկական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը` ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի արվեստանոցը: Մասնագիտական աշխատանքը սկսել է դեռ ուսանողական տարիներին՝ Ա1+ հեռուստատեսությունում, որպես օպերատոր։ Համագործակցել է նաև Reuters-ի և Internews-ի հետ։ Դեռ ուսանողական տարիներին բազում սոցիալական գովազդների հեղինակ է եղել (մոտ 80)։ Ուսանողական տարիներին Հայաստանի ազգային ֆիլմադարանին կից 2P կինոակումբի համահիմնադիր և փոխնախագահն էր։ 2005 թ. արժանացել է Լեհ-ամերիկյան Ազատության հիմնադրամի Լեյն Կիրկլանդի անվ. կրթաթոշակին, ուսուցանել է Վարշավայի գեղարվեստի ակադեմայում, Մեդիա արվեստների ինստիտուտին կից։ Չորս անգամ արժանացել է Լեհաստանի Մշակույթի նախարարի, երկու անգամ՝ Վիշեխրադի միջազգային հիմնադրամի կրթաթոշակներին (Բրատիսլավա, Սլովակիա)։ 2014 թ. ավարտել է Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի ասպիրանտուրան, իսկ 2016 թ. պաշտպանել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանը։ 2021-ին Լեհաստանի կրթության և գիտության նախարարության Երիտասարդ ականավոր գիտաշխատողների կրթաթոշակի դափնեկիր է։ Անդժեյ Վայդայի Ռեժիսուրայի վարպետության դպրոցի խաղարկային, ինչպես նաև վավերագրական կուրսերի շրջանավարտ է։ 2014 թ. նկարահանված առաջին հայ-լեհական կարճամետրաժ ֆիլմերը՝ անկախ վավերագրական «Հովվի երգը» և դեբյուտային խաղարկային «Կաթնեղբայրը» ցուցադրվել են աշխարհով մեկ, ավելի քան 70 կինոփառատոների ազգային և միջազգային ծրագրերում, և արժանացել շուրջ 30 մրցանակների և Ժուրիի հատուկ հիշատակությունների։ 2012 թ.-ից դասավանդում է Գդանսկի գեղարվեստի ակադեմիայի Քանդակի և ինտերմեդիայի բաժնում՝ «Փոքրածավալ ֆիլմերի ստեղծում» և «Կինոարտադրության տարրեր» առարկանները։ Լուսանկարչության ամբիոնի դոցենտ, Փոքրածավալ ֆիլմերի և վիդեո ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու։ Լեհաստանի Կինեմատոգրաֆիստների միության ռեժիսորների օղակի նախագահության անդամ, Կինեմատոգրաֆիստների միության Եռաքաղաքի մասնաճյուղի հիմնադիր անդամ։ 2024 թ.-ից՝ Լեհական կինոինստիտուտի էքսպերտ։

 

Ընտիր ֆիլմացանկ

Կաթնեղբայր (կարճ խաղ., 2014), Հովվի երգը (կարճ վավ., 2014), Այնտեղ… այստեղ հանգչում է» (կարճ վավ., 2020), Կորած, գտնված, թաքցված… (միջին վավ., 2025)։

Exit mobile version