Լինել գյուղ

629

Ցուցադրություններ


Օգոստոս 31   20:00

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Լինել գյուղ
Իտալիա, 2024, 45’
իտալերեն՝ հայերեն/անգլերեն ենթագրերով

 

Բնօրինակ վերնագիր՝ Fare Paese
Ռեժիսորներ՝ Մարտա Վիոլանտե, Սիլվիա Միոլա, Դենի Բիանկարդի
Սցենարի հեղինակներ՝ Կատերինա Բատոլա, Դենի Բիանկարդի, Սիլվիա Կաֆորա, Ռոսելա Ֆերո, Կասանդրա Ֆոնտանա, Սիլվիա Միոլա, Մարտա Վիոլանտե
Պրոդյուսերներ՝ La Bandita & Frange Mobili
Մոնտաժողներ՝ Դենի Բիանկարդի, Սիլվիա Միոլա, Մարտա Վիոլանտե

2023թ․ օգոստոսին մի քարավան ուղևորվեց Հարավային Ապենիններ՝ ժամանակավորապես բնակություն հաստատելով վեց փոքրիկ գյուղերում և տեղացիների հետ միասին կառուցելով շրջիկ փառատոն։ «Լինել գյուղը» փորձ է վերադարձնելու նրանց բազմաձայնությունը․ սա կոլեկտիվ պատմություն է, որտեղ գյուղ վերադարձողների ձգտումներն ու վախերը հանդիպում և բախվում են երբեք չհեռացածների հետ։

 

 

Մարտա Վիոլանտե, Սիլվիա Միոլա, Դենի Բիանկարդի

Ֆիլմի երեք ռեժիսորները La Bandita մշակութային ասոցիացիայի անդամներ են։ Այն հիմնադրվել է Պալերմոյում վավերագրական ֆիլմարտադրությամբ զբաղվող մի խումբ կինոգործիչների կողմից։ Ասոցիացիան հավատում է կոլեկտիվ աշխատանքի արժեքին, արտադրում է ոչ խաղարկային ֆիլմեր և իրականացնում կինոաշխատարաններ։

Ֆիլմի հեղինակների կազմում են նաև Frange Mobili-ի չորս անդամներ․ սա ներառական ճարտարապետության և տարածքային վերականգնման կոլեկտիվ է, որը խթանում է համայնքային զարգացումը, ներառական գործընթացները և սոցիո-էկոլոգիական արդարության գործընթացները։