
Ցուցադրություններ
Սեպտեմբեր 04 20:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Դժկամ ամուրին
Իրան, 2013, 58’
պարսկերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մեհդի Բաղերի
Օպերատոր՝ Մոհամադ Հադադի
Պրոդյուսեր՝ Կաթայուն Շահաբի
Կոմպոզիտոր՝ Աֆշին Ազիզի
Մոնտաժող՝ Ամիր Ադիբ-Փարվար
Հնչյունավորող՝ Հադի Սաեդ Մոհքամ
Ձայնային մոնտաժ՝ Ամիր-Հոսեյն Ղասեմի
Ֆիլմը պատմում է ռեժիսորի մասին, որը 30 տարեկանում ֆինանսական խնդիրների պատճառով շարունակում է ապրել ծնողների հետ՝ կյանքի անհաջողությունների ու խնդիրների համար մեղադրելով հորը։
Մեհդի Բաղերի
1981 թվականին ծնված Մեհդի Բաղերին մոնտաժող, պրոդյուսեր և կինովավերագրող է, որը կինոկրթություն է ստացել Թեհրանի կինոդպրոցում: Թեհրանի Կինովավերագրողների ասոցիացիայի (docfda) և Վավերագրական պրոդյուսերների ասոցիացիայի (Aoidp) անդամ է: Բաղերին նկարահանել է ավելի քան երեսուն ֆիլմ ու վավերագրական սերիալ, և եղել է մի քանի կինոփառատոների ժյուրիի կազմում։ Նրա լիամետրաժ վավերագրական ֆիլմերն արժանացել են մի շարք մրցանակների, այդ թվում՝ Լավագույն ֆիլմ «Սինեմա վերիտե» կինոփառատոնի «Քաղաք» բաժնում 2016 թվականին:
Ընտիր ֆիլմացանկ
Դժկամ ամուրին (2013), Միակողմանի փողոցի բնակիչները (2013), Արևի տունը որոնելով (2016), Իրանի բարեկամը (2023), Հազար դեմքով Լալեզարը (2024)։