Վերադարձ ավետյաց երկիր

528

Ցուցադրություններ


Օգոստոս 30   20:00

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Վերադարձ ավետյաց երկիր
Հայաստան, 1991, 80’
երկխոսություն չկա

Ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան
Սցենարի հեղինակներ՝ Միքայել Ստամբոլցյան, Հարություն Խաչատրյան
Օպերատոր՝ Արտո Մելքումյան
Կոմպոզիտոր՝ Ավետ Տերտերյան
Նկարիչ՝ Սամվել Նահատակյան
Հնչյունային օպերատոր՝ Անահիտ Կեսայան
Տնօրեն՝ Մանվել Ալեքսանյան
Արտադրող ընկերություն՝ Հայֆիլմ ստուդիա

Ամեն ինչ կորցրած հերոսները նոր տուն են գտնում Հայաստանի ամայացած հյուսիսային գյուղերից մեկում։ Այստեղ նրանք սկսում են հողը մշակել, երեխա են ունենում, նոր կյանք են ստեղծում 1990-ականների սկզբի դժվարին պայմաններում, երբ Խորհրդային Միության փլուզումն արդեն անխուսափելի էր, իսկ օդում հույսի և գալիք արհավիրքների անհասականալի զգացում էր թևածում։

Հարություն Խաչատրյանի 70-ամյակի կապակցությամբ՝ «Ծիրանի ծառ» կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցում ռեժիսորին՝ այս տարվա թողարկումը բացելով նրա լավագույն ֆիլմերից մեկով։

Հարություն Խաչատրյան

Ծնվել է 1955 թվականի հունվարի 9-ին Ախալքալաքում (Վրաստան): 1981-ին ավարտել է Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Սովորելու հետ մեկտեղ աշխատում էր «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր Ալբերտ Յավուրյանի օգնական: Ուսումն ավարտելուց հետո շարունակել է աշխատանքը կինոստուդիայում՝ սկզբից որպես օպերատորի օգնական, այնուհետև որպես ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր, իսկ 1985-ից սկսած նկարահանում է սեփական ֆիլմերը: 1991-ին հիմնադրել է «Դեբյուտ» կինոփառատոնը: 1993-1994 թվականներին աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում որպես մշակույթի և կրթության բաժնի ղեկավար: 2004-ին Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի հետ հիմնադրել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և դարձել վերջինիս տնօրեն: 2013-ին ստացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: Հարություն Խաչատրյանը բազմաթիվ միջազգային կինոփառատոների դափնեկիր է: 2017 թվականից ի վեր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն է։

Ֆիլմացանկ

Թաղի ձայները (վավ․, 1981), Հյուրընկալվելով հրամանատարին (վավ․, 1985), Մի իրադարձության խրոնիկա (վավ․, 1985), Երեք ռաունդ Վլադիմիր Ենգիբարյանի կյանքից (վավ․, 1986), Կոնդ (վավ․, 1987), Սպիտակ քաղաք (վավ․, 1988), Քամին ունայնության (1989), Վերադարձ ավետյաց երկիր (1991), Վերջին կայարան (1994), Վավերագրողը (2003), Պոետի վերադարձը (20006), Սահման (2009), Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ (2014), Փակուղի (2016), Նկարչի երեք գերեզմանները (2022):