Վալերիա

503

Ցուցադրություններ


Սեպտեմբեր  02    15:00

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


Վալերիա
Խորվաթիա, 2023, 16’
խորվաթերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սառա Յուրինչիչ
Օպերատոր՝ Իվան Սլիպչևիչ
Պրոդյուսերներ՝ Վանյա Յամբրովիչ, Սառա Յուրինչիչ
Մոնտաժող՝ Տոմիսլավ Ստոյանովիչ
Հնչյունավորող՝ Յենս Քրիստիան Բո Յոհանսեն
Արտադրող ընկերություններ՝ Restart, NOMAD STUDIO

Այս հիբրիդային ֆիլմը մեզ տանում է դեպի մի աշխարհ, որտեղ տղամարդիկ չկան, այնուհետև՝ դեպի ներաշխարհ, որտեղ ներկան հատվում է հավերժության հետ։ Այս կղզում կանայք ընտրում են այն պատկերը, որը պիտի ներկայացնի իրենց մահվանից հետո, մինչ ծեսի ռիթմը մեզ կապում է մեր արմատների հետ։ Մասնակցային գործընթացի միջոցով հեղինակը լուռ հարց է բարձրացնում․ «Ինչպիսի՞ զգացողություն է, երբ տոհմածառումդ միայն կանայք են։ Ի՞նչ են մեր նախամայրերը շշնջում իրենց լուռ դիմանկարներից»։

Մրցանակներ

Սարաևոյի սիրտ, Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, Սարաևոյի կինոփառատոն, Բոսնիա և Հերցեգովինա, 2023; Գրան պրի, Միջազգային մրցույթ, 25FPS միջազգային կինոփառատոն, Զագրեբ, Խորվաթիա, 2023; Գրան պրի և Լավագույն օպերատորական աշխատանք, Ռաբաթի հեղինակային կինոյի միջազգային փառատոն, Մարոկկո, 2024; Սերվանտեսի մրցանակ՝ Լավագույն ստեղծագործական կարճամետրաժ ֆիլմի համար, MedFilm փառատոն, Հռոմ, Իտալիա, 2024; Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, Միջազգային մրցույթ, Ֆլորենցիայի միջազգային կինոփառատոն, Իտալիա, 2024; Հատուկ հիշատակում, Տանժերի միջազգային կինոփառատոն, Մարոկկո, 2024; Հատուկ հիշատակում՝ Լավագույն օպերատորական աշխատանքի համար, Միջերկրական կինոփառատոն, Բոսնիա և Հերցեգովինա, 2024; Պատվավոր հիշատակում, «Մինիմալեն» միջազգային կինոփառատոն, Տրոնհեյմ, Նորվեգիա, 2024։

 

Սառա Յուրինչիչ

Սառա Յուրինչիչը խորվաթ կինոռեժիսոր է, որն ապրում է Կոպենհագենում։ 2015-ին ավարտել է մագիստրատուրան AF Zagreb-ում, իսկ 2017-ին՝ Restart վավերագրական կինոյի դպրոցը։ Նրա փորձարարական-վավերագրական կարճամետրաժ «Վալերիա» ֆիլմն արդեն ստացել է 12 միջազգային մրցանակ և ցուցադրվել ավելի քան 50 միջազգային փառատոնում։ 2018-ից ստեղծել է NOMAD STUDIO և VOID LAB արվեստի ու տարածական փորձարարական լաբորատորիաները։ Մասնակցել է երիտասարդ տաղանդների ծրագրերի, ինչպես օրինակ՝ CPH:DOX, IDFA, Dok Leipzig, Sarajevo Talents, EW Talent Lab։ Նրա ավարտական կարճամետրաժ ֆիլմը՝ «Սեպտեմբերի 3․2105», բազմաթիվ մրցանակներ է ստացել և ցուցադրվել ավելի քան 40 միջազգային փառատոնում, իսկ միջազգային պրեմիերան կայացել է Օբերհաուզենի փառատոնում։ Ներկայումս աշխատում է իր առաջին լիամետրաժ ֆիլմի վրա՝ «13.4443°, 144.7937° խրամատ», ինչպես նաև նոր կարճամետրաժի վրա՝ «Փակվելու ժամը»։

Ֆիլմացանկ
Վալերիա (2023)։