
Ցուցադրություններ
Սեպտեմբեր 01 20:10
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Քարուն․ Իրանի ամենաերկար գետը
Իրան/Շվեյցարիա/Ֆինլանդիա, 2024, 19’
պարսկերեն՝ հայ./անգլ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սահանդ Սարհադդի
Օպերատոր՝ Ռեզա Դիդար
Պրոդյուսերներ՝ Լաուրա Կոպենս, Սահանդ Սարհադդի, Նիինա Վիրտանեն
Կոմպոզիտոր՝ Փայամ Հաշեմի Թարի
Բեմանկարիչ՝ Սառա Ազամպանահ
Մոնտաժող՝ Աննե-Մարի Մուստուրի, Սահանդ Սարհադդի
Հնչյունավորող՝ Ազադե Զանդիե
Արտադրող ընկերություններ՝ Sirkandi Films, Wacky Tie Films, Sahand Sarhaddi Productions
1998թ․ սեպտեմբերի 22-ին իրանցի բանաստեղծ Համիդ Հաջիզադեն և նրա 9-ամյա որդի Քարունը, որի անունը խորհրդանշական հղում է Իրանի ամենաերկար գետին, դաժանորեն սպանվեցին Քերմանում իրենց տանը։ Այս ֆիլմը, հիմնվելով վերապրածների վկայությունների վրա, նրբորեն փորձում է վերակառուցել նախորդ դարի վերջում Իրանում քաղաքական դրդապատճառներով տեղի ունեցած բազմաթիվ սարսափելի դեպքերից մեկը՝ հանդիսատեսին ընկղմելով ճակատագրական օրվա մթնոլորտի մեջ՝ Համիդի աշխատասենյակի առարկաների մանրակրկիտ ցուցադրությամբ։
Սահանդ Սարհադդի
1991 թվականին ծնված Սահանդ Սարհադդին կինոռեժիսոր է և վիզուալ արվեստագետ: Նա Berlinale Talents 2023-ի շրջանավարտ է և ավարտել է Թեհրանի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի թատերական և դրամատիկական գրականության բաժինը: 2006-ին սկսել է համագործակցել որոշ հրատարակությունների հետ՝ որպես լուսանկարիչ։ Նրա ստեղծագործությունների կենտրոնում է պատմության, լուսանկարչության, երաժշտության և գրականության մեջ անտեսված իրադարձությունների ինտեգրումը: Նա ունեցել է ավելի քան տասը անհատական և խմբային ցուցահանդեսներ (լուսանկարչություն, վիդեոարտ և կատարողական արվեստ) և հեղինակել է հինգ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Իրանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի և այլ երկրների կինոփառատոներում: 2020 թվականին անդամակցել է Իրանի վավերագրական ֆիլմերի ասոցիացիային (IRDFA) և ներկայումս դրա խորհրդի անդամ է: Նաև Կինոյի տան անդամ է։ 2023-ին մասնակցել է Բեռլինալեի «Short Form Station» ծրագրին։
Ֆիլմացանկ
Այրման երաժշտական պատմությունը (2015), Հեղափոխության բեկորներ (2019), Մոռացության տունը (2021), Մատաղ (2023), Քարուն․ Իրանի ամենաերկար գետը (2024):