Քամին պոչ չունի

471

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 05 21:00

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Քամին պոչ չունի
Ռուսաստան, 2024, 60’
ռուսերեն/նենեցերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ У ветра нет хвоста
Ռեժիսորներ՝ Իվան Վլասով, Նիկիտա Ստաշկևիչ
Սցենարի հեղինակներ՝ Իվան Վլասով, Նիկիտա Ստաշկևիչ, Արսենիյ Պոլուշկին
Օպերատոր՝ Ելիզավետա Պոպովա
Պրոդյուսերներ՝ Անաստասիա Ռիցինա, Ալեքսանդր Սելիվերստով, Իվան Սավելև, Եկատերինա Ստրոգանովա, Դարիա Տրոֆիմովա, Ֆիլիպ Դմիտրիևսկի
Մոնտաժող՝ Գեորգի Երմոլենկո
Հնչյունավորողներ՝ Իվան Վլասով, Նիկիտա Ստաշկևիչ

Նիկան յամալական քոչվոր ընտանիքի ամենաերիտասարդ աղջիկներից մեկն է։ Մոտակա գյուղի վարչակազմը շուտով պետք է նրան ուղարկի դպրոց՝ բաժանելով ընտանիքից և տնից երկար ժամանակով։ Քոչվոր ուսուցիչը պետք է Նիկային պատրաստի այդ ճանապարհորդությանը։

Իվան Վլասով

Ծնվել և մեծացել է Տուլայում։ Ուսանել է ՎԳԻԿ-ում՝ Ս․Վ․ Միրոշնիչենկոյի արվեստանոցում։ Ջանում է գտնել ձև, որը կօգնի նորովի բացահայտել ռուսական մշակույթը։ Նրա աշխատանքները պարգևատրվել են ռուսական մի շարք փառատոներում՝ «Ֆլաերտիանա», «Երկրի աղը», «Ապագայի կինո», «Ուղերձ մարդուն»։ Ստացել է «Արմավենու ճյուղ» մրցանակ՝ «Ապագայի կինո» անվանակարգում։

 

 

Նիկիտա Ստաշկևիչ

Ծնվել և մեծացել է Սանկտ Պետերբուրգում։ 2017 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտում։ 2018-2023 թթ․ ուսանել է ՎԳԻԿ-ում՝ Ս․Վ․ Միրոշնիչենկոյի արվեստանոցում։ 2021 թվականին արժանացել է «Արմավենու ճյուղ» մրցանակի՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են այնպիսի փառատոներում, ինչպիսիք են «Երկրի աղը», «Ռուսաստան» և «Ուղերձ մարդուն»։ 2021 թվականին արժանացել է Հեռարձակող կինոքննադատների գիլդիայի մրցանակին՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում։

 Համատեղ ֆիլմացանկ

Քամին պոչ չունի (2024):