Փոփոխվող ելակետեր

Ցուցադրություններ


Օգոստոս 31   21:00

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Փոփոխվող ելակետեր
Կանադա, 2025, 100’
անգլերեն՝ հայ. ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ Shifting Baselines
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ժյուլիեն Էլի
Օպերատորներ՝ Գլաուկո Բերմուդես, Ֆրանսուա Մեսիե-Ռեո
Պրոդյուսերներ՝ Անդրեաս Մենդրիցկի, Աոնան Յան, Ժյուլիեն Էլի
Մոնտաժող՝ Սի Ֆեն
Հնչյունավորող՝ Սիլվեն Բելլամար
Արտադրող ընկերություն՝ GreenGround Productions

Այնտեղ, որտեղ Ռիո Գրանդեն միանում է ծովին, ավազաբլուրներն իրենց մոտ են գրավում հազվագյուտ ծովային թռչուններին և ԱՄՆ-ի վերջին վայրի օցելոտներին։ Բայց ճահիճները ցամաքեցվել են, լողափերը՝ փակվել, իսկ տները գնվել են՝ SpaceX-ի նոր արձակման կայանի համար տարածք բացելու նպատակով։

«Փոփոխվող ելակետեր» ֆիլմը հարցադրում է անում մոլեգնության հասնող տիեզերական մրցավազքի հետևանքների շուրջ․ արդյո՞ք սա խոստումնալից ապագայի տեսլական է, թե՞ պարզապես խենթ հավակնություններ, որոնք մեզ ավելի արագ են տանում դեպի կործանում։ Այնպես է ստացվում, որ այստեղ՝ Տեխասի փոքրիկ Բոկա Չիկա քաղաքում, ամբողջովին ի ցույց են դրվում մարդ էակի հույսերն ու երազանքները, վախերն ու կասկածները։

Ժյուլիեն Էլի

Ժյուլիեն Էլին կանադացի կինովավերագրող է Քվեբեկից։ Կինոյում իր ուղին սկսել է դեռ 1984-ին՝ «Պատերազմը կանգնեցրած շունը» (La Guerre des tuques) ֆիլմում Պիեռի՝ երկրորդ պլանի դերով։ Սակայն հետագայում դերասանությունը շարունակելու փոխարեն կինոյում աշխատել է որպես բումի օպերատոր։ Իր առաջին վավերագրական ֆիլմը՝ «Նա, ով գիտեր» (Celui qui savait, 2001), նվիրված էր ռուանդացի քաղաքական գործիչ Սեթ Սենդաշոնգայի սպանության հետաքննությանը։ 2003-ին թողարկվել է «Վերջին ճաշը» (Le Dernier repas), որը պատմում էր Տեխասում մահապատժի դատապարտվածների մասին։ Նրա «Մութ արևներ» (Dark Suns, 2018) և «Սպիտակ պահակախումբ» (The White Guard, 2023) ֆիլմերի կենտրոնում Մեքսիկայում բռնի հանցագործությունների խնդիրն էր։ Նոր ֆիլմի՝ «Փոփոխվող ելակետեր»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2025-ին՝ Visions du Réel վավերագրական կինոփառատոնում։

Ֆիլմացանկ

Նա, ով գիտեր (2001), Վերջին ճաշը (2003), Մութ արևներ (2018), Սպիտակ պահակախումբ (2023), Փոփոխվող ելակետեր (2025)։

Exit mobile version