Պարագատե

562

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 05  16:00

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


Պարագատե
Բելգիա, 2023, 72’
մանդարին՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ Paragate
Ռեժիսոր՝ Ցզյալայ Վան
Օպերատոր՝ Ցզյալայ Վան
Պրոդյուսեր՝ Ժյուլի Ֆրեր
Մոնտաժող՝ Կլարիս Դեկրոյե
Հնչյունավորող՝ Ցզյալայ Վան, Վալենտին Մազինգարբ
Արտադրող ընկերություն՝ Dérives

Բելգիայից Ցզյալայ Վանը սմարթֆոնի և տեսախցիկի միջոցով կապ է պահպանում Չինաստանում ապրող մոր և տատիկի հետ։ Երբ տատիկի առողջությունը վատթարանում է, Ցզյալայը վերադառնում է Շանհայ, սակայն նրա ժամանելու պահին տատիկն արդեն մահացած է լինում, և նա մնում է մոր հետ մենակ։ Մայրը, որը բարեպաշտ բուդդիստ է, ավելի շատ ուշադրություն է դարձնում իր ամենօրյա աղոթքներին, մաոիստական անցյալին և շան՝ Դոնդոնի խնամքին, քան դստերը։ Իր հերթին, մայրը ևս մանկության տարիներին լքվել է մոր կողմից, երբ վերջինս ամուսնալուծվել է Ցզյալայի պապիկից և տեղափոխվել քաղաք։

 

Ցզյալայ Վան

Ծնվել է 1990-ին, մեծացել է մոր հետ Շանհայի արվարձաններում։ 2016-ից կինո է ուսանել Բրյուսելում՝ INSAS-ում։ 2021-ին նրա կարճամետրաժ «Աշոկայի ծառի տակ» ֆիլմը ստացել է «Լավագույն փորձարարական վավերագրական ֆիլմ» մրցանակը Doc.Berlin կինոփառատոնում։

 

 

Ֆիլմացանկ

Սրտից սիրտ (կարճ խաղ., 2017), Ձիու երազ (կարճ վավ., 2017), Կոկորդիլոս (կարճ խաղ., 2018), Բուլյոն (կարճ խաղ., 2018), Աշոկայի ծառի տակ (կարճ վավ., 2019), Ջատակա (կարճ խաղ., 2020), Քուն (կարճ խաղ., 2022), Կանաչ Տարա մանտրան (կարճ վավ., 2023), Պարագատե (լիամետրաժ վավ., 2023)։