Ոչ մէկ տեղ գնաց

496

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 05   20:20

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Ոչ մէկ տեղ գնաց
Դանիա, 2025, 43’
հայերեն/դանիերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ Væk er ingen steder
Ռեժիսորներ՝ Կատինկա Ֆոգ Վինդելև, Լուիսե Գորմ, KFVLG
Կատարողներ՝ Կատինկա Ֆոգ Վինդելև, Լուիսե Գորմ, KFVLG
Օպերատոր՝ Ֆիլիպ Յորգենսեն
Լրացուցիչ երաժշտություն՝ Լինե Տյոռնհյոյ
Մոնտաժող՝ Կատինկա Ֆոգ Վինդելև
Հնչյունավորող՝ Նորա Էյլանդ
Զգեստավորող՝ Սաքո Դերսահագյան

Այս երաժշտական կինոաշխատանքը հետազոտում է սերնդային տրավմայի բնածին ներքին դիսոնանսը՝ փախուստի շարժման, երկարաձգման և մասնատման վավերագրական և կատարողական ուսումնասիրմամբ։ Որպես հիմք ընդունելով Հայոց ցեղասպանությունն ու դանիացի հումանիստ Կարեն Եփփեի ընդարձակ գործունեությունը՝ XX դարի սկզբին հազարավոր հայ փախստականների (հիմնականում՝ կանանց և երեխաների) փրկությանը, ֆիլմն անցյալի սարսափները ներկայացնում է կարճատև կայծերով։ «Ոչ մէկ տեղ գնաց» կարճամետրաժը շեշտում է, որ ապաստանության բարդ և երկարատև բնույթը, մարդկային փորձառության ցիկլային դինամիկայի պայմաններում, երբեք հնարավոր չէ սահմանափակել միայն մեկ ժամանակահատվածում․ այն շարունակելու է ազդել ներկայի և ապագա սերունդների վրա։

Կատինկա Ֆոգ Վինդելև

Կատինկա Ֆոգ Վինդելևը դանիացի դասական կրթություն ստացած սոպրանո է, կատարող և կոմպոզիտոր։ Ժամանակակից դասական երաժշտության և օպերայի դաշտում առաջին անգամ ներկայացրել է մի շարք դանիացի կոմպոզիտորների գործեր։ Կոմպոզիտոր Սիգնե Լիկկեի հետ համատեղ հիմնել է Motherboard ընկերությունը։

2021-ին Կատինկան արժանացել է հեղինակավոր Léonie Sonning Talent Prize-ին։ Նրա ձայնային կոմպոզիցիան՝ Moonologue-ը, ստեղծվել է վիզուալ արվեստագետ Մարիե Քյոլբեք Իվերսենի հետ համատեղ և ներառում է կոնտրատենոր Մորթեն Գրով Ֆրանդսենին և հենց իրեն՝Վինդելևին։ Այն պատվիրել էր LOUISIANA – Museum of Modern Art-ը «Լուսին» ցուցահանդեսի համար։

2020-ին դանիացի ջութակահար Լուիսե Գորմի հետ միասին հիմնել է KFVLG դուետը։ Բացի Կուրտագի «Կաֆկայի ֆրագմենտներ» մոնումենտալ ստեղծագործության ներկայացումից, դուետը հեղինակել է նոր կատարողական երաժշտական վավերագրություն՝ «Ոչ մէկ տեղ գնաց» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է CPH:DOX-ում՝ 2025-ի գարնանը։

Լուիսե Գորմ

Լուիսե Գորմը դանիացի ջութակահար է, որը բնակվում է Կոպենհագենում (Դանիա) և Երևանում (Հայաստան)։ Համերգներ է կատարում թե՛ բարոկկային, թե՛ ժամանակակից ջութակով։ Սովորել է Դանիայում, Գերմանիայում և Շվեդիայում։

Լինելով ջերմեռանդ կամերային երաժիշտ՝ Լուիսեն հանդես է գալիս և ձայնագրում է տարբեր համույթների ու նվագախմբերի հետ Եվրոպայի տարբեր երկրներում։ Իր գործընկեր Մարիա Էդլունդի հետ հիմնադրել է բեռլինյան Taïga String Quartet-ը։ 2019-ից անդամակցում է միջազգային Lydenskab համույթին, որտեղ հանդես է գալիս որպես ջութակահար և կրեատիվ պրոդյուսեր։ 2020-ին Կատինկա Ֆոգ Վինդելևի հետ միասին հիմնել է KFVLG դուետը։

Լուիսեն առանձնահատուկ ստեղծագործական հայացք ունի․ նրա երաժշտությունն ու նախագծերը լայն դաշտ են ընդգրկում՝ դասականից մինչև նորագույն փորձարարական երաժշտություն՝ մշտապես որոնելով ժամանակակից հասարակության հետ հաղորդակցվելու և շփվելու ուղիներ։

 

Միասնական ֆիլմացանկ

Ոչ մէկ տեղ գնաց (2025)։