Մանթուր Բեյրութ

476

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 04   15:00

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


Մանթուր Բեյրութ
Լիբանան, 2024, 18’
արաբերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

 

Ռեժիսոր՝ Ֆարահ Ֆաուզի Նաբուլսի
Պրոդյուսեր՝ Էլիան Ռահեբ
Մոնտաժող՝ Նիկոլա Խուրի
Բեյրութցի կինն ուղևորվում է իր քաղաքի ծայրամասերը, որտեղ նրան ձգում է մի վայրի ծաղիկի հետ միասնության զգացումը։ Ծաղկի վտանգված կարգավիճակն արթնացնում է հարցեր պատկանելիության ցրված զգացման և իր աշխարհի երկակիության մասին։ Տարբեր հանդիպումների ընթացքում ծաղիկն ինքն է դառնում պատմության հերոսուհին և հրավիրում է պատմողին ուսումնասիրելու Բեյրութի վերջին հանրային ծովափնյա տարածքների վայրի բնությունն ու դաժանությունը։

 

Ֆարահ Ֆաուզի Նաբուլսի

Ծնունդով բեյրութցի Ֆարահ Ֆաուզի Նաբուլսին վերջին 15 տարին աշխատել է Բեյրութի արվեստի, ստեղծարար և ինտերակտիվ ասպարեզում։ Նրա գործունեությունը ներառում է վավերագրական և խաղարկային կինո, թատրոն, պար, ինստալյացիաներ և դրանց հետ առնչվող փառատոներ։ 2024-ին Ֆարահ Նաբուլսին նկարահանել է իր առաջին անկախ կարճամետրաժ ֆիլմը՝ «Մանթուր Բեյրութը», ինչը կարևոր ձեռքբերում է նրա ստեղծագործական ուղում։

Ֆիլմացանկ

Սովորելով լողալ (համառեժիսոր՝ Արեգ Դաքեսյան, 2014), Մանթուր Բեյրութ (2024)։