Ձմեռային արձագանք

454

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 02   15:40

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


Ձմեռային արձագանք
Իտալիա, 2024, 60’
իտալերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ L’eco delle campane d’inverno
Ռեժիսոր՝ Դավիդե Կազարոտի
Սցենարի հեղինակներ՝ Դավիդե Կազարոտի, Պաոլո Լա Նայա
Օպերատոր՝ Դավիդե Կազարոտի
Պրոդյուսեր՝ Դավիդե Կազարոտի
Մոնտաժողներ՝ Ստեֆանո Բրեննա, Դավիդե Կազարոտի, Պաոլո Լա Նայա
Հնչյունավորող՝ Պաոլո Լա Նայա

Մանուելը և Դավիդեն Մոնտեսկենոյի բնակիչներ էին՝ գավառական մի գյուղի, որը գտնվում է Օսոլայի վերին հովտում և ունի ընդամենը 600 բնակիչ։ 2016 թ․ հունվարի 9-ի առավոտյան երկու երիտասարդները մահանում են շվեյցարական լեռներում՝ Ռոթվալդում, դահուկային արշավի ժամանակ տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով։ Վեց ամիս անց նրանց հիշատակին հիմնվում է մրցույթ՝ Վալ Բրևետոլա լեռնավազքը։ Յոթ տարի անց՝ Մեմեի և Դադոյի մասին հիշողությունը դեռևս արձագանքում է լեռներում, որոնք շրջապատում և պաշտպանում են Մոնտեսկենոն։ Գյուղի բնակիչների մենախոսություններով «Ձմեռային արձագանքը» պատմում է՝ ինչ է նշանակում առերեսվել լեռներին։ Սուգը հաղթահարելու փորձը՝ սպորտի և հայրենասիրության միջոցով, այս պատմության մեկնարկային կետն է միայն․ կինոնկարը հարցնում է՝ ի՞նչ է նշանակում ապրել մահվան հետ կողք կողքի նրանց համար, ովքեր ապրում են Մոնտեսկենոյում։

Դավիդե Կազարոտի

Դավիդե Կազարոտին վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է։ Նա իր գործունեությունը սկսել է որպես տեղական թերթերի հրապարակախոս Օսոլայում, ինչպես նաև աշխատել է կինոամսագրերում և բլոգերում (Nocturno, Cinefilos)։ Նրա դեբյուտային կարճամետրաժ ֆիլմը՝ «Սեպոլկրին» (Sepolcri, 2023), ներկայացվել է «Մետրոպոլիս» կինոփառատոնին։ «Ձմեռային արձագանքը» (L’eco delle campane d’inverno, 2024) նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է։ 2023-ին Վարզոյի միջնակարգ դպրոցի հետ նկարահանել է կարճամետրաժ ֆիլմ գյուղի պատմության մասին՝ «Սպիտակ հացի երեխաները» (I bambini del pane bianco)։

Ֆիլմացանկ

Սեպոլկրի (կարճ., 2023), Ձմեռային արձագանք (2024), Սպիտակ հացի երեխաները (կարճ․, 2024)։