Հովվի լռությունը

765

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 03   20:00

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Հովվի լռությունը
Թունիս, 2024, 15’
արաբերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

 

Օրիգինալ վերնագիր՝ Le silence du berger
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մարվեն Տրաբելսի
Օպերատոր՝ Մարվեն Տրաբելսի
Պրոդյուսեր՝ Հագեր Լաֆի
Մոնտաժող՝ Մարվեն Տրաբելսի
Հնչյունավորող՝ Ուսամա Գուաիդի
Արտադրող ընկերություն՝ Libre Production

Այս ֆիլմը թունիսցիների հոգեբանական և սոցիոլոգիական կերպարի սոցիալական դիմանկարն է, որն արտահայտվում է Նաբուլ քաղաքում դանակների պատկերներով։ Այն անդրադառնում է դանակին՝ որպես կրոնական ծեսի համար հարմարեցված գործիքի, սակայն այս գործիքը կարող է շեղվել իր նախնական՝ գառ մորթելու նշանակությունից և ստանձնել այլ գործառույթ, երբ ծայրահեղականներն այն օգտագործում են հովիվ մորթելու համար։ Այս ֆիլմը հայտարարություն է հասարակական հիշողություն զոհաբերության կրոնական ակտի մասին և նրա շեղման՝ կենդանուց դեպի մարդ։

 
Մրցանակներ

Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ, Ալ Բատինայի միջազգային կինոփառատոն; Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ, Էկրանային ֆիլմերի 4-րդ մրցանակաբաշխություն; Գլխավոր մրցանակ, Սուս փառատոն, Մարոկկո, 2024։

Մարվեն Տրաբելսի

Մարվեն Տրաբելսին թունիսցի լուսանկարիչ և ռեժիսոր է։ Աուդիովիզուալ մշակույթն ուսանելուց հետո նա ստեղծել է մի շարք փորձարարական ֆիլմեր, 4 խաղարկային և 4 ոչ խաղարկային կինոնկար։ Նրա ֆիլմերն արժանացել են բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների․ առաջին մրցանակ Douz Doc Days-ում, առաջին մրցանակ Cam Film Festival-ում (Եգիպտոս, 2015) և տասը մրցանակ նրա լիամետրաժ վավերագրական «Մարդը, որ դարձավ թանգարան» (L’homme qui est devenu musée, 2019) ֆիլմի համար, ինչպես նաև տասը մրցանակ՝ կարճամետրաժ խաղարկային «Կես հոգի» (À moitié d’âme, 2021) ֆիլմի համար։

Ֆիլմացանկ

Երեխայի աչքերով (խաղ., 2007), Մայրս աստղ է (խաղ., 2008), Եվ այդուհանդերձ նրանք շնչում են (վավ., 2012), Անպետք քաղաքացիները (վավ., 2014), Մարդը, որ դարձավ թանգարան (վավ., 2019), Կես հոգի (խաղ., 2021), Այստեղ, Սալամբո (խաղ., 2022), Հովվի լռությունը (վավ., 2024), Կավե կանայք (վավ., 2024)։