Հոդա․ հեռակա մայրը

480

Ցուցադրություններ


Օգոստոս 31   16:00

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


Հոդա․ հեռակա մայրը
Եգիպտոս/Գերմանիա, 2024, 30’
արաբերեն՝ հայ․/անգլ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ هدى — أم مع إيقاف التنفيذ
Ռեժիսոր՝ Ռաբել Էրիան
Սցենարի հեղինակներ՝ Ահմեդ Աբդելմոհսեն, Ռաբել Էրիան
Օպերատոր՝ Ռիտա Հաջջար
Պրոդյուսեր՝ Ֆելիցիտաս Հոֆման
Մոնտաժող՝ Ահմեդ Աբդելմոհսեն, Ռաբել Էրիան
Հնչյունավորող՝ Նանա Զաքի
Արտադրող ընկերություն՝ Մյունխենի հեռուստատեսության և կինոյի համալսարան

Հոդան՝ երգչախմբի՝ դաջվածքներով երգչուհին, ղպտի քրիստոնյան և պայքարող կինը, երազում էր ունենալ կենսաբանական երեխաներ, բայց այդ ցանկությունը չիրականացավ։ Սակայն քսան տարի առաջ ղպտի մանկատանը կամավորություն անելիս նա ծանոթացել է փոքրիկ Մարիամի հետ։ Չնայած Եգիպտոսում որդեգրումն օրենքով արգելված է, Հոդայի սերը Մարիամի հանդեպ ծաղկում է՝ ասես վերջինս իր հարազատ դուստրը լինի։ Սակայն նրանց կապը փորձության առաջ է կանգնում, երբ Մարիամը սիրահարվում է մի երիտասարդի, ցանկանում է ամուսնանալ և աստիճանաբար հեռանում է Հոդայից։ Միաժամանակ Հոդան հոգ է տանում իր տարեց մոր մասին, ում հետ հարաբերությունները բարդ էին դեռևս մանկությունից։ Վավերագրական ֆիլմը բացահայտում է երեք կանանց հարաբերությունները՝ մայրերի, դստրերի և ընկերուհիների, Եգիպտոսում երեք տարբեր սերունդների միջոցով։

 

Ռաբել Էրիան

Ռաբել Էրիանը կինոռեժիսոր և պրոդյուսեր է։ Ծնվել ու մեծացել է Կահիրեում (Եգիպտոս)։ Սովորել է կինոռեժիսուրա Մյունխենի հեռուստատեսության և կինոյի համալսարանում։ Ասուանում (Եգիպտոս) միացել է «Ֆեկրա» կինոընկերությանը՝ որպես կինոարտադրության բաժնի ղեկավար։

Ֆիլմացանկ

COUZ (համահեղինակ՝ Կամիլ Տրիկո, 2017), Վերակատարում Այդըն Էնգինի հետ (2019), Ցուցանակներ Կահիրեի ճանապարհին (2019), Ի դեպ, սիրելիս (համահեղինակ՝ Ռիտա Հաջջար, 2020), Հոդա․ հեռակա մայրը (2024)։