Հեղհեղուկ հեքիաթ

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 03   16:00

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


Հեղհեղուկ հեքիաթ
Իտալիա, 2017, 44’
իտալերեն՝ հայ․/անգլ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ Una Storia Volatile
Ռեժիսոր՝ Կառլա Վեստրոնի
Օպերատոր՝ Կառլա Վեստրոնի
Մոնտաժող՝ Կառլա Վեստրոնի

Թռչունների անսպասելի ծնունդը հիմք է դառնում Հռոմում բնակարանի պատուհանից թռչունների բույնի առօրյա այս դիտարկումների համար։ Մարդու և թռչնի կյանքի պոետիկ հակադրություն, որը խաղարկվում է մի քանի թեք տանիքների մինիմալիստական բեմի վրա։ Քաղաքային ճայերի կադրերը, որոնք միախառնվում են հարևան վանքի միանձնուհիների կադրերին, լրացվում են բանաստեղծություններով, վեպերից հատվածներով և դասական երաժշտությամբ։ Միայն պատահաբար՝ պատուհանի արտացոլանքում կամ թվացյալ սովորական զրույցի մեջ, իմանում ենք ինչ-որ բան տեսախցիկի հետևում գտնվող մարդկանց մասին։

Կառլա Վեստրոնի

Կառլա Վեստրոնին դասավանդել է իտալական կինոյի դասընթացներ՝ մասնագիտացված իտալական դպրոցներում և ամերիկացի ուսանողների համար Ֆլորենցիայի Գոնզագա համալսարանում ու Բոլոնիայի Բրիտանական խորհրդում։ Հոդվածներով և էսսեներով հանդես է եկել «Cinema Sessanta» կինոպարբերականի էջերին։

 Ֆիլմացանկ

Դասավորման խաղը (2007), Պահեստում (2008), 1959, դիզելը և առաջին համբույրը (2009), Անցյալ կյանքում (2010), Հեղհեղուկ հեքիաթ (2017), Գետի մասին խոսելիս (2024)։

Exit mobile version