Ես քեզ սիրում եմ ավելի

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 05   20:00

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Ես քեզ սիրում եմ ավելի
Նիդերլանդներ, 2024, 17’
արաբերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

 

Ռեժիսոր՝ Նուռ Ալխեդեր
Պրոդյուսերներ՝ Նոա Հոոգտերպ, Ռոբին վան Մեխելեն
Օպերատոր՝ Մաքս վան դե Պոլ
Բեմանկարիչ՝ Դեմի Անդրիեսսեն
Վիզուալ էֆեկտների ղեկավարներ՝ Ռուբեն Կուերս, Վաուտեր Էնգերինգ
Մոնտաժող՝ Ռոբերտ Կլինյետ
Հնչյունավորող՝ Յորն Սլոոթյես
Կոմպոզիտոր՝ Դիմիտրա Ալեքսիու
Արտադրող ընկերություն՝ Նիդերլանդների կինոակադեմիա

 

Այս ֆիլմը ռեժիսոր Նուռ Ալխեդերի ճանապարհորդությունն է դեպի սեփական հոր և Սիրիայի հանդեպ կարոտի ճանաչում, որտեղ նա առերեսվում է կորստին և թանկագին էակի բացակայության հուզական ազդեցությանը։

Նուռ Ալխեդեր

Ռեժիսոր Նուռ Ալխեդերը մոտենում է իր թեմաներին ինտիմ և հուզական ձևով՝ ստեղծելով բաց մթնոլորտ։ Նրա անկեղծ գործերը ուսումնասիրում են խոր մարդկային զգացմունքներ և մարդկանց ցուցադրում իրենց ամենաազնիվ վիճակում։ Նրա «Ես քեզ սիրում եմ ավելի» (2024) ֆիլմը շոշափելի կարոտախտի մասին է, որը նրա ստեղծագործության առանցքային թեմաներից է։ Նա ավարտել է Նիդերլանդների կինոակադեմիան «Նկարիր ինձ հայրենիք» (2024) ֆիլմով, որը պատմում է օտար երկրում ինտեգրման և ինքնաբացահայտման մասին։ Նուռի ֆիլմերում փաստագրականը հաճախ հավասարակշռվում է խաղարկային իրականությամբ։

Ֆիլմացանկ

Ես քեզ սիրում եմ ավելի (2024), Նկարիր ինձ հայրենիք (2024)։

Exit mobile version