Գնացքներ

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 03   20:40

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Գնացքներ
Լեհաստան/Լիտվա, 2024, 80’
երկխոսության չկա
Օրիգինալ վերնագիր՝ Pociągi
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մաչեյ Դրիգաս
Պրոդյուսեր՝ Վիտա Ժելակևիչուտե
Մոնտաժող՝ Ռաֆալ Լիստոպադ
Հնչյունավորող՝ Սաուլյուս Ուրբանավիչյուս
Արտադրող ընկերություններ՝ Drygas Film Production, Era Film, TVP S.A., FIXA FILM

 

«Գնացքները» ամբողջությամբ արխիվային կադրերից և ձայնային ձևավորումից կազմված վավերագրական ֆիլմ է, որը ստեղծում է 20-րդ դարի Եվրոպայի մարդկանց հավաքական դիմանկարը՝ արտացոլելով նրանց հույսերը, ցանկությունները, դրամաներն ու ողբերգությունները։

Գնացքի վագոնը մի վայր է, որտեղ մարդիկ ժամանակավորապես դուրս են գալիս իրենց առօրյա համատեքստից։ Երբեմն ուղևորությունն ուղեկցվում է այն հույսով, որ ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում նպատակակետին հասնելուց հետո, իսկ երբեմն՝ հույսի լիակատար բացակայությամբ։

Այնուամենայնիվ, 20-րդ դարի պատմությունը կրկնվող ռեֆրենի պես բացվում է գնացքների վագոններում։ Մի քանի տարին մեկ աշխարհի տարբեր կայարաններում կրկնվում են սարսափազդու տեսարաններ՝ վագոններ պատերազմի մեկնող տղամարդկանցով լի, որոնք վերադառնում են վիրավոր կամ զոհված։ Այս շրջափուլին հաջորդում է խաղաղ բնակիչների ելիցը․ տարհանվածները խառնվում են ճամբարներից վերադարձող ռազմագերիներին, իսկ հաղթած բանակների զինվորները տանում են պարտվածներին՝ մինչև որ նորից սովորական ուղևորները հայտնվում են կայարաններում։

Մրցանակներ

Լավագույն ֆիլմ — Միջազգային մրցույթ, Լավագույն մոնտաժի համար մրցանակ, IDFA, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2024; Գրան պրի՝ Բալթյան մրցույթ, ArtDocFest, Ռիգա, Լատվիա, 2025։

Մաչեյ Դրիգաս

Մաչեյ Դրիգասը կինոյի և ռադիոյի ճանաչված ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և դասախոս Լոձի Լեհական ազգային կինոդպրոցում։ Նրա աշխատանքներն արժանացել են բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար («Լսիր իմ ճիչը», 1991), «Prix Italia»-ին՝ ռադիովավերագրության համար («Վերջին կամք», 1992), Մոնտե Կարլոյի միջազգային հեռուստատեսային փառատոնի Գրան պրիին («Կշռազուրկ վիճակ», 1995), ինչպես նաև «Cinema Verité» փառատոնի Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի մրցանակին Թեհրանում («Աբու Հարազ», 2012)։ Դրիգասը նաև գրել է «Քուդսյա Զահեր» օպերայի լիբրետոն, որը 2014-ին ներկայացվել է Լոնդոնում Միջազգային օպերային մրցանակաբաշխությանը։ Նա «Տնային ֆիլմերի արխիվի» հիմնադիրն է Վարշավայի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Նրա ֆիլմերն ու ռադիովավերագրությունները ցուցադրվել են ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև Կանադայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում, Նոր Կալեդոնիայում և Ավստրալիայում։

Ֆիլմացանկ

Հոգեթերապիա (1983), Լսիր իմ ճիչը (1991), Կշռազուրկ վիճակ (1994), Հույսի ձայն (2002), Մեկ օր Ժողովրդական Լեհաստանում (2005), Լսիր մեզ բոլորիս (2008), Խախտված նամակներ (2010), Աբու Հարազ (2012), Գնացքներ (2024)։

Exit mobile version