Բաժանում

488

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 04   15:20

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


Բաժանում
Լիբանան/Պաղեստին/Կանադա, 2025, 61’
արաբերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ Partition
Ռեժիսոր՝ Դիանա Ալեն
Պրոդյուսեր՝ Դիանա Ալեն
Մոնտաժող՝ Դիանա Ալեն

«Բաժանում»-ը համադրում է Պաղեստինի բրիտանական օկուպացիայի ժամանակաշրջանի արխիվային կադրերը Լիբանանում պաղեստինցի փախստականների ձայնագրությունների հետ՝ քարտեզագրելով սեյսմիկ տեղահանության թողած շարունակական հետքերը։ Կայսերական հավաքածուներում պահպանված համր ժապավենները ներառում են պատմություններ, որոնք գրեթե չեն պատմվել, և գաղութատիրական հայացքի այնպիսի ձևեր, որոնք թափանցում են ներկա։ «Բաժանումը»՝ դիալեկտիկ մոնտաժի և ասինխրոն ձայնի միջոցով, ուսումնասիրում է այդ երկուսը միասին։ Վերականգնելով պաղեստինյան ներկայությունը պատմության, ձայնի ու երգի միջոցով և բացահայտելով գաղութատիրական անցյալները խոցելի ներկայի ձայնապնակում, ֆիլմը վերածվում է մտորման այն մասին, թե ինչ է հիշում մարմինը և ինչ է մոռանում կայսրությունը։

 

 

Դիանա Ալեն

Դիանա Ալենը կինոռեժիսոր է և Մաքգիլ համալսարանի մարդաբանության պրոֆեսոր։ Նա «Նաքբայի արխիվի» համահիմնադիրն է և կենդանի արխիվների մարդաբանություն մասնագետ։ Նրա հրապարակումների շարքում են «Նաքբայի ձայները․ Պաղեստինի կենդանի պատմություն» (2021) և «Հեղափոխության փախստականները․ պաղեստինյան արտագաղթի փորձառությունները» (2014) գրքերը։

 

Ֆիլմացանկ

Շաթիլա, Բեյրութ (2001), Նատյուրմորտ (2007), Ծովի տեռասը (2009), Այնքան թանկ, այնքան սիրելի (2018), Բաժանում (2025)։