
Ցուցադրություններ
Սեպտեմբեր 02 15:20
ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ
Ալկալային
Կատար/Հնդկաստան, 2024, 19’
մալայալամ՝ հայ./անգլ. ենթագրերով
Օրիգինալ վերնագիր՝ Alkaline
Ռեժիսորներ՝ Փոլ Աբրահամ, Աբդուլլա Ալ-Հոր
Սցենարի հեղինակ՝ Փոլ Աբրահամ
Օպերատոր՝ Փոլ Աբրահամ
Պրոդյուսեր՝ Փոլ Աբրահամ
Մոնտաժող՝ Փոլ Աբրահամ, Աբդուլլա Ալ-Հոր
Հնչյունավորող՝ Ֆալահ Հաննուն
Այս վավերագրական ֆիլմում ռեժիսորը փորձում է հասկանալ իր բարդ հարաբերությունները հոր հետ այն պահից հետո, երբ առողջական խնդիրները գլխովին փոխում են վերջինիս կյանքը։ Առողջությամբ տարված հայրը որդեգրել է ծայրահեղ օրգանական կենսակերպ՝ մեկուսանալով և խիստ վերահսկելով իր սննդակարգն ու առօրյա սովորությունները։ Նա փորձում է նույն խիստ կանոնները պարտադրել նաև ռեժիսորին։
Փոլ Աբրահամ
Փոլ Աբրահամը հնդիկ կինոռեժիսոր է, որն աշխատում է Կատարում։ Ճարտարապետի կրթությամբ հանդերձ պատմասանության հանդեպ նրա կիրքը նրան տարավ կինո։ Նրա դեբյուտային վավերագրական ֆիլմը՝ «Աղայինը», որն աջակցվել է Դոհայի կինոինստիտուտի կողմից, արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին 2024թ․ Աջյալ կինոփառատոնում։ Փոլի աշխատանքները համադրում են ճարտարապետական սկզբունքները և կինոարվեստը՝ արտացոլելով նրա ձևավորվող տեսլականը և նվիրվածությունը նարատիվային նոր ձևերի փորձարկմանը։
Աբդուլլա Ալ-Հոր
Աբդուլլա Ալ-Հորը կատարցի կինոռեժիսոր է։ Նա կինոյի և մեդիայի մագիստրոսի աստիճան է ստացել Ջոնս Հոփքինս համալսարանում։ Չնայած որ իր մասնագիտացումը հիմնականում եղել է ձայնագրման և հնչյունային դիզայնի ոլորտում, այնուամենայնիվ, նա աշխատել է բազմաթիվ ֆիլմերի վրա տարբեր դերերում։ Նրա վերջին ֆիլմը՝ «Փորձը» (The Experiment), որն աջակցվել է Դոհայի կինոինստիտուտի և Հոփքինսի կողմից, այժմ գտնվում է հետարտադրության փուլում։ Ներկայումս Աբդուլլան ուսուցչի օգնական է Կատարի համալսարանի Արվեստի և գիտությունների ֆակուլտետում։
Համատեղ ֆիլմացանկ
Աղային (2024)։