Հադի Աֆարիդե

415

Հադի Աֆարիդե
Իրան

1984 թվականին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ծնված Հադի Աֆարիդեի ստեղծագործական գործունեությունը սկսել է 1998 թվականին՝ թատրոնում, և 2001 թվականին՝ կինոյում, Իրանի երիտասարդական կինոյի միությունում։ 2006 թվականին Վավերագրական և փորձարարական ֆիլմերի կենտրոնի և Իրանի վավերագրողների ասոցիացիայի կողմից ընտրվել է լավագույն վավերագրական կինոռեժիսոր Իրանում վավերագրական ֆիլմերի ստեղծման առաջին մասնագիտացված աշխատարաններում։ Աֆարիդեն մասնակցել է ավելի քան 140 իրանական և միջազգային կինոփառատոների, որտեղ արժանացել է բազում մրցանակների իր երեք կարճամետրաժների՝ «Նարինջ», «Սուլիչ», «Հայրիկ», և 19 վավերագրությունների համար՝ «Բաղչեհբանի երեխաները», «Սոճիների տակ», «Արարողություն լուսաբացին», «Գորդաֆարիդի պատմությունը», «Նեյ Ավարանի հիշողությունը», «Գունատ մանկություն», «Նոզուդ», «Վետերան հեծյալ», «Նովրուզյան մեղեդի», «Սուրատ Խանի» «Պարզ պուրակ», «Առաջարկ», «Նովրուզ Թեհրանի ժամանակով», «Կորած այգեստաններ», «Երևակայության դրախտները», «Թեհրանյան ոճով», «Օֆուս», «Մոռացված գաղթ» և «Իրանական ընտանի կենդանիների ակումբը»: Ներկայումս նա կինոռեժիսուրա և վավերագրական կինո է դասավանդում Իրանի երիտասարդական կինոյի միությունում և Իրանի ժամանակակից արվեստի ակադեմիայում, կազմակերպում է վավերագրական կինոյի աշխատարաններ։ Նա Իրանի վավերագրողների ասոցիացիայի և Իրանի կարճամետրաժ ֆիլմերի ասոցիացիայի (ISFA) անդամ է։