
Ցուցադրություններ
Սեպտեմբեր 02 21:20
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Օտարական որոնում
Իտալիա, 2023, 90’
անգլերեն՝ հայ․ ենթագրերով
Օրիգինալ վերնագիր՝ A Stranger Quest
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Անդրեա Գատոպուլոս
Օպերատոր՝ Անտոնիո Մորրա
Պրոդյուսերներ՝ Մարկո Կրիսպանո, Մարկո Կաբերլոտո, Լուչիո Սկարպա
Մոնտաժող՝ Անդրեա Գատոպուլոս
Հնչյունավորող՝ Տոմազո Բարբարո
Արտադրող ընկերություններ՝ Il Varco, Kublai Film
Արհեստական բանականության աչքերում Դևիդ Ռամսիի կյանքի վերջին երեսուն տարիները, որոնք վերջինս նվիրել է աշխարհում պատմական քարտեզների ամենամեծ հավաքածուներից մեկի ստեղծմանը, որը նա թաքուն անվանում է իր «պոեմը», անհասկանալի գլուխկոտրուկ են թվում։ Ֆիլմը հետևում է նրան ճամփորդության մեջ, որի ընթացքում Ռամսին բախվում է իր անցյալի ուրվականներին և կյանքի հետզհետե մոտեցող մայրամուտին։
Անդրեա Գատոպուլոս
Անդրեա Գատոպուլոսն իտալացի կինոպրոդյուսեր, ռեժիսոր և դիստրիբյուտոր է։ Ծնվել է 1994 թվականին Պեսկարայում և ներկայումս ապրում է Հռոմում, որտեղ 2016 թվականին գերազանցությամբ ավարտել է Ժամանակակից գրականության բաժինը՝ պաշտպանելով «Վիրտուալ իրականությունը և պատկերային մշակույթը ժամանցի քաղաքակրթության մեջ» թեմայով թեզը։ Նա հիմնադրել է Il Varco («Իլ Վարկո») ընկերությունը և եղել է 21 կարճամետրաժ ֆիլմերի, 4 լիամետրաժ ֆիլմերի պրոդյուսեր, ինչպես նաև 5 գրքի հրատարակության կազմակերպիչ։ Գատոպուլոսը «Իլ Վարկո» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Նաև հիմնադրել է Short Days («Կարճ օրեր») հեղինակային կինոյի ցուցաշարը և Gargantua Film («Գարգանտուա Ֆիլմ») դիստրիբյուտորական ընկերությունը։ Նրա պրոդյուսերական աշխատանքները ներկայացվել են աշխարհի ավելի քան 120 փառատոներում, այդ թվում՝ Կաննում, Լոկառնոյում, Վենետիկում, Camerimage-ում, Ռոտերդամում, Հռոմում և Թուրինում։ 2020 թվականին նա համագործակցել է Վերներ Հերցոգի հետ Կոլումբիայի Լետիսիայում նկարահանված նրա «Աքսելերատոր» ֆիլմի կապակցությամբ, որի ընթացքում ստեղծել է «Նամակներ Հերցոգին» ֆիլմային թղթակցությունը և «Անապատի ծաղիկներ» կարճամետրաժը։ 2021-2022թթ․ «Ձավատինի» մրցանակի ֆինալիստներից էր։ Նրա «Շնորհավոր Նոր տարի, Ջիմ» կարճամետրաժի պրեմիերան եղել է Կաննի կինոփառատոնի 54-րդ «Ռեժիսորների երկշաբաթյակում»։ 2023 թվականին Լոկառնոյի Գարնանային ակադեմիայում Ռադու Ժուդեի հետ ստեղծել է «Eschaton Ad» աշխատանքը և այն ներկայացրել Լոկառնոյում՝ օգոստոսին։ Նա նաև մասնակցում է Յուկատանում անցկացվող Creators Lab («Ստեղծողների լաբորատորիա») ծրագրին, որտեղ սովորում է Ապիչատպոնգ Վերասետակուլի մոտ։ Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Օտարական որոնումը», որը նկարահանվել է ԱՄՆ-ում և Կանադայում, առաջին անգամ ցուցադրվել է Թուրինի 41-րդ միջազգային կինոփառատոնում։
Ֆիլմացանկ
Օտարական որոնում (2023):