Յան-Թագե Քյուլինգ

315

Յան-Թագե Քյուլինգ
Գերմանիա

Դոկտոր Յան-Թագե Քյուլինգը թատրոնի և կատարողական արվեստների հետազոտող է, մշակութային գործիչ և արվեստագետ։ 2023 թվականից ղեկավարում է Երևանի Գյոթե ինստիտուտը։

Նրա գեղարվեստական հետաքրքրությունների առանցքում են առօրյան, ամենօրյա կյանքը, ինչպես նաև «տուն» հասկացությունն ու պատկանելիության զգացումն արվեստի համատեքստում և համայնքային պերֆորմանսները։ Նա կարևորում է կապը մարդուց ավելի մեծ աշխարհի և էկոլոգիայի հետ։ Քյուլինգն ուսումնասիրում է փոքրածավալ կատարողական ձևեր և մարդ ու ոչ-մարդ դերակատարների փոխազդեցությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անհատական և կոլեկտիվ պատմությունների ներկայացմանը։ Նրա աշխատանքներում այս թեմաները հաճախ դիտարկվում են տրանսմշակութային միջավայրում, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Քյուլինգը բեմադրել է և համագործակցել է տարբեր նախագծերի շրջանակում, որոնք ներկայացվել են փառատոներում, այդ թվում՝ Մալթայի փառատոնում, Պոզնանում, Teatr Kana, Wegajty, Vougascapes, Mullae Artspace։

Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են ժամանակակից կատարողական արվեստը, էսթետիկան և (չ)ստեղծման կատարողական ուժը՝ էկոլոգիայի և անտրոպոցենի համատեքստում։ Նրա դոկտորական աշխատանքը՝ «Ներգրավվածության էսթետիկաները» (Ästhetiken des Engagements, գրվել է 2024-ին), քննադատաբար ուսումնասիրում է մարդու և ոչ-մարդ դերակատարների միջև առկա կատարողական մեխանիզմները՝ անտրոպոցենի էկո-քաղաքական համատեքստում։

2015-2017 թվականներին Քյուլինգն աշխատել է որպես կառավարման թիմի անդամ «Ցենտրում Ամարանտ»-ում (Պոզնան, Լեհաստան)՝ ղեկավարելով համատեքստային կատարողական ծրագրերը։ 2021-2023 թվականներին համագործակցել է Բեռլինի Կատարողական արվեստների ծրագրի հետ՝ զբաղվելով մշակութային քաղաքականությամբ և արվեստի ոլորտի քաղաքական նախաձեռնություններով, հատկապես փորձի և ստեղծագործական աշխատանքային տարածքների ապահովման հարցերով։