
Ցուցադրություններ
Սեպտեմբեր 04 21:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Լումի
Իտալիա, 2025, 60’
իտալերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով
Օրիգինալ վերնագիր՝ Lumi
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ֆիլիպո Տոլենտինո
Օպերատոր՝ Ֆիլիպո Տոլենտինո
Պրոդյուսեր՝ Ֆիլիպո Տոլենտինո
Մոնտաժող՝ Ֆիլիպո Տոլենտինո
Հնչյունավորող՝ Ֆրանչեսկո Պիրո
Lumi բառը իտալերենում նշանակում է և՛ արտաքին լույսեր, և՛ ներքին լույս։ Ֆիլմն ուսումնասիրում է Մարչելոյի մարմինը, գլուխն ու սիրտը՝ երիտասարդի, որը հմայված է լույսի տարբեր դրսևորումներով, եզակի ցանկություններ ու ձգտումներ ունեցող մարդու, ով ապրում է մտավոր սահմանափակություններով։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին և ձախողումներին՝ Մարչելոն իր բոլոր ջանքերը ներդնում է երազանքն իրականացնելու գործի մեջ՝ ստեղծել արհեստանոց, որտեղ ինքը կարող է իր հաշմանդամ ընկերների հետ կառուցել իտալական ավանդական լուսավորության համակարգեր, որոնք «լումինարե» են կոչվում։ Գյուղում աշխատանքի, կրոնական տոների հանդեպ ունեցած կրքի և մոլուցքի, ինչպես նաև առօրյա պարզ պահերի միջոցով ծավալվող այս պատմությունը հնարավորություն է տալիս խորանալ գոյաբանական հարցերի մեջ հոգևոր տեսանկյունից։ Մարչելոյի նյութական ու խորհրդանշական ճանապարհորդությունը դեպի լույս բոլորիս ճանապարհն է, որտեղ արտաքին տարբերությունները միայն պատրանք են այն նույն շողշողուն աղբյուրի առաջ, որից բոլորս սերում ենք։
Ֆիլիպո Տոլենտինոն իտալացի ռեժիսոր և օպերատոր է, որը ծնվել է Իտալիայի հարավում։ Նա ստեղծել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, իսկ «Լումի»-ն (2025) նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է։
Ֆիլմացանկ
Լումի (2025)։