Home Փառատոն 2024 ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ողջույնի խոսք 2024 ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարի Ողջույնի Խոսք-2024

ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարի Ողջույնի Խոսք-2024

ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարի Ողջույնի Խոսք-2024

Սիրելի բարեկամներ,
Փառատոնի մասնակիցներ,

Ասում են, վավերագրական կինոն ունի իր դիմագիծն ու բնավորությունը։ Ոմանց կարծիքով դա յուրօրինակ երկխոսություն է հեղինակի և հանդիսատեսի միջև, մյուս հատվածն էլ համոզված է, որ այն մեր կյանքի վավերագրումն է։ Կարծում եմ, այս տեսակետները իրապես արտացոլում են վավերագրական կինոյի նկատմամբ հանրության վերաբերմունքը։

Հայաստանի մշակութային ներկապնակը այսօր անհնար է պատկերացնել առանց միջազգային կինոփառատոների, որոնց շարքում իր տեղն ունի նաև «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը։

Իր տասնամյակը բոլորած կինոփառատոնը տարեց-տարի ընդլայնում է աշխարհագրությունը։ 2014 թվականից ի վեր «Ծիրանի ծառ» փառատոնին  մասնակցել է ավելի քան 50 երկիր։ Սակայն այն ոչ միայն այլ երկրների ֆիլմեր դիտելու հարթակ է։ Փառատոնը նպաստում է մասնագիտական հանրության միջև անմիջական կապերի հաստատմանը, փորձի փոխանակումների իրականացմանը, վավերագրական ֆիլմեր դիտելու և ճանաչելու ճաշակի ձևավորմանը։

Կցանկանայի ընդգծել, որ «Ծիրանի Ծառը» մեր կայացած մարզային փառատոներից է։ Մեկնարկելով Ուջանում, այն կարողացավ ձևավորել մշակութային միջավայր՝ իր հավատարիմ հանդիսատեսով։ Վերջին երկու տարիներին, «Ծիրանի ծառը» փոխել է իր փառատոնային հասցեն, հանգրվանելով Դեբետում: Ավանդույթի համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղական միջավայրում, կծանոթանան հայկական կենցաղին ու մշակույթին, իսկ բնակավայրի և մարզի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու վերջին տարիների վավերագրական կինոյի լավագույն նմուշները։

Սիրելի հանդիսատես, շնորհավորելով կազմակերպիչներին հոբելյանի կապակցությամբ, ուզում եմ մաղթել փառատոնին երկարակեցություն, ստեղծագործական թիմին նորանոր ներշնչումներ, իսկ հանդիսատեսին՝ վավերագրական կիոնյի զարմանահրաշ աշխարհին հաղորդակցվելու հնարավորություն։

ՀՀ Կրթության, Գիտության,Մշակույթի և Սպորտի Նախարար
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Exit mobile version