Հարգելի՛ ընկերներ, գործընկերնե՛ր, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի մասնակիցնե՛ր:
Սրտանց ողջունում եմ ձեզ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի հոբելյանական տասներորդ միջազգային փառատոնում։
Տարվա ընթացքում մեր ընտրող հանձնաժողովը մանրակրկտորեն ուսումնասիրել և նայել է այն ֆիլմերը, որոնք մեծ քանակությամբ մեզ են ուղարկվել ամբողջ աշխարհից: Մենք ունեինք և ունենք միայն մեկ չափանիշ՝ ֆիլմի գեղարվեստական, գեղագիտական արժեքը։
Եվ ահա դուք այստեղ եք: Բարի՛ գալուստ։
Զգացեք ձեզ ինչպես տանը՝ ազատ և հանգիստ: Թո՛ղ լեռներում՝ սովորական հայկական գյուղում անցկացրած մեկ շաբաթը հարստացնի ձեզ նոր փորձառություններով ու տպավորություններով, թո՛ղ շփումը տարբեր երկրների գործընկերների հետ ընդլայնի ձեր մասնագիտական մտահորիզոնը, որպեսզի վերադառնաք տուն և նոր եռանդով շարունակեք ստեղծագործական գործունեությունը:
Գարեգին Զաքոյան
«Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ