Թոքսիցիլիա

451

Ցուցադրություններ


Օգոստոս 30    16:00
ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ


Թոքսիցիլիա
Ֆրանսիա/Իտալիա, 2023, 52′
Իտալերեն՝ հայ./անգլ. ենթագրելով

Հեղինակներ՝ Ալֆոնսո Պինտո, Ֆրանսուա-Քսավյե Դեստոր
Ռեժիսոր՝ Ֆրանսուա-Քսավյե Դեստոր
Պրոդյուսերներ՝ Քրիստիլա Յուլար-Կանն, Կիարա Անդրիչ, Անդրեա Մուրա
Օպերատոր՝ Ժան-Գաբրիել Լեյնո
Կոմպոզիտորներ՝ Խորխե Արիագադա, Դանիլո Ռոմանչինո
Մոնտաժողներ՝ Մաթյո Օգուստին, Ֆաբիո Բոբիո (հեռուստատեսային տարբերակ)
Հնչյունային ձևավորողներ՝ Սեբաստիանո Կասեֆո, Մարտին Դեզելսկո, Քրիստիան Կարտիե
Արտադրող ընկերություններ՝ Elda Productions (Ֆրանսիա), Ginko Films (Իտալիա)

«Ավելի լավ է մահանալ քաղցկեղից, քան սովից». սա ողբերգական կարգախոսն է, որը սավառնում է Սիրակուզայի հյուսիսում՝ նավթաքիմիական այդ բևեռի ծխնելույզների միջև, որոնք յոթանասուն տարիների ընթացքում աղտոտել են Սիցիլիայի ամենագեղեցիկ ափամերձ տեղանքներից մեկը՝ ստեղծելով իսկական առողջապահական և բնապահպանական աղետ: Պարուրվելով այն բնակիչների շուրջ, որոնք դիմադրում են, և նրանց, որոնք լուռ ու հնազանդ ընդունում են զիջումները, «Թոքսիցիլիա»-ն ճամփա է ընկնում առաջընթացի, արդիականության և գլոբալիզացիայի զոհասեղանին զոհաբերված երկրի ոլորաններով:

Մրցանակներ

Լավագույն մոնտաժ, Իտալական մրցույթ, «Ժողովուրդների փառատոն», Իտալիա, 2023։

 

Ֆրանսուա-Քսավյե Դեստոր

Ֆրանսուա-Քսավյե Դեստորը կինոռեժիսոր է, որի ֆիլմերը կենտրոնանում են զանգվածային հանցագործությունների անհայտ կողմի վրա: Նա մի քանի պատմական վավերագրությունների և հեռուստատեսային ֆիլմերի հեղինակ է, որոնք ուսումնասիրում են զոհաբերված տարածքներն ու հավաքականությունները:

Ֆիլմագրություն

Հալվող հոգիներ (2018), Թոքսիցիլիա (2023), Դիդի (2023):

 

 

 

Ալֆոնսո Պինտո

Ալֆոնսո Պինտոն աշխարհագրության և տեսողական մշակույթների հետազոտող է: 2018-2022 թթ․ եղել է Լիոնի քաղաքային դպրոցի շրջակա միջավայրի և տեսողական ուսումնասիրությունների հետազոտող և ծրագրի ղեկավար: Նրա հետազոտությունները վերաբերում են մարդկային և հասարակական գիտությունների և տեսալսողական պրակտիկայի հարաբերություններին: 2018 թվականից աշխատում է անտրոպոցենի գեղագիտության և փորձառությունների վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնապահպանական և արդյունաբերական աղետների թեմային: